Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 21 » Երեխան, որին կարող է սպանել լույսը, ստիպված է ապրել մթության մեջ
21:13
Երեխան, որին կարող է սպանել լույսը, ստիպված է ապրել մթության մեջ
Երեխան, որին կարող է սպանել լույսը, ստիպված է ապրել մթության մեջՔաղցկեղի շատ հազվադեպ տեսակով տառապող երեխան իմունային համակարգ չունի և ստիպված է ապրել մթության մեջ:

2 տարեկան Լեյթոն Բրաունրիգը տառապում է լուսազգայունությամբ, երբ մաշկն աննորմալ է արձագանքում ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Ըստ բժիշկների՝տղան առանց իմունային համակարգի է մնացել ողնուղեղի փոխպատվաստում կատարելիս, քանի որ տառապում էր սպիտակարյունությամբ:

«Նրան արգելված է փողոց դուրս գալ: Նա կարող է ճամփորդել միայն վաղ առավոտյան կամ գիշերը, սակայն միայն մգեցված ապակիներով և օդորակիչ ունեցող ավտոմեքենայով: Մեր տան վարագույները մշտապես փակ են»,- Mail Online-ի հետ հարցազրույցում ասել է տղայի մայրը՝ 22-ամյա Զոյան:

Զոյան որդուն լողացնում է օրական 2 անգամ, իսկ օրական 6 անգամ նրա մարմնին արևից պաշտպանող քսուք է քսում՝ այրվածքներից խուսափելու համար: Չնայած դրան՝ փոքրիկը մշտապես տառապում է քորից և ամբողջ մարմնում գտնվող խոցերից:
Կատեգորիա: Աշխարհից | Դիտումներ: 640 | Ավելացրեց: davo-dave | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz