Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 20 » Պրեմիեր լիգա. Այսքան քիչ անգլիացիներ երբեք չեն եղել
21:07
Պրեմիեր լիգա. Այսքան քիչ անգլիացիներ երբեք չեն եղել
Պրեմիեր լիգա. Այսքան քիչ անգլիացիներ երբեք չեն եղել

The Guardian-ը հաղորդում է, որ անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումներում խաղադաշտ են դուրս եկել ռեկորդային քիչ թվով անգլիացիներ: 1992 թվականի օգոստոսին, երբ մեկնարկեց առաջին մրցաշրջանը, մարզիչներն ունեին անգլիացի 177 ֆուտբոլիստների (ընդհանուրի 73,1 տոկոսը): Այժմ այդ ցուցանիշը 74 (33,6 տոկոս) է, իսկ երկու երրորդը կազմում են արտասահմանցիները:

Անգլիացի լրագրողները հրապարակել են նաև այլ թվեր, որոնք կանհանգստացնեն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին: Երկրի ուժեղագույն ութ ակումբներից ոչ մեկն այս ամառ անգլիացի որևէ ֆուտբոլիստի ձեռք չի բերել: Տրանսֆերային 61 գործարքներից անգլիացի խաղացողները ներգրավվել են միայն 12-ում: Երիտասարդական հավաքականի միայն երեք ֆուտբոլիստներ են խաղադաշտ դուրս եկել առաջին տուրում:

Կատեգորիա: Անգլիա | Դիտումներ: 640 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz