17:54 10 շքեղ ու անկրկնելի կառույցներ, որոնք քչերին են հայտնի | |
10. Ինկալաքտա Բոլիվիան աչքի չի ընկնում իր հարուստ պատմությամբ կամ ժառանգությամբ, սակայն այն հայտնի էինկաների պատմությամբ: Ինկաների ամենահետաքրքիր կառույցներից է մարդկությանը քիչ հայտնի Ինկալաքտան, որը գտնվում է Կոչաբամբայից մի քանի ժամվա հեռավորության վրա: Այս ամրոցային կառույցը գտնվում է հովտային շրջանում: Մինչև իսպանացիների կողմից տարածքների զավթումը ինկաները ընդլայնել էին իրենց բնակեցրած տարածքները` հասնելով մինչև Կոչաբամբայի հովիտ, որը գյուղատնտեսության համար խիստ բարենպաստ պայմաններ ուներ: 9. Հերկուլես Վիկտորի տաճարը Հերկուլես Վիկտորի տաճարը գտնվում է Հռոմում և կառուցված է դասական հունական ճարտարապետական ոճով: Համարվում է, որ այն երկրորդ դարում է կառուցվել: Տաճարն ունի շրջանաձև կառուցվածք, որի կենտրոնում գտնվում է սրահը, իսկ շրջանը կազմված է 20 սյուներից: Սյուներն իրենց վրա պահել են տանիքն ու ճակատամասը, որոնք ցավոք այսօր չեն պահպանվել: Պահպանվել են միայն 20 սյուներից 19-ը և սրահի պատերից մեկը: Այս կառույցը պատմական մեծ նշանակություն ունի, քանի որ, փաստորեն, այն Հռոմի ամենահին կառույցն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ոչ մի աղբյուր գրեթե չկա, որպեսզի հստակորեն իմանանք, թե ում է նվիրված եղել և ինչ է եղել կառույցի սկզբնական անունը, սակայն հավատացած են, որ այն կապ է ունեցել Հերկուլեսի հետ, որն էլ հիմնական պատճառն է, թե ինչու է այս կառույցն անվանվել Հերկուլես Վիկտորի տաճար: 8. Մայ Սոնի տաճարը Վիետնամում գտնվող Մայ Սոնը տաճարների համալիր է իրենից ներկայացնում և հին աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է, սակայն ցավոք մարդկանց կողմից այն քիչ հայտնի է, մանավանդ Արևմտյան աշխարհում: Մի ժամանակ այն կազմված է եղել 70 տաճարներից և համարվել է բուդդիստական կարևորագույն տաճարների համալիրներից մեկը: Այս կառույցը կանգնեցվել է 4-րդ դարում և համարվել գիտության, հոգևորականության և քաղաքականության համար կարևոր կենտրոն Չամպայի մշակույթի հոլովույթում: Կենտրոնական Վիետնամում Քեթս Թուս (թարգմանաբար` «կատվի ատամ») լեռան ստորոտում է գտնվում հնէաբանական կարևոր այս կենտրոնը, որը կառավարվել է չամպաների թագավորության կողմից մինչև 13-րդ դարը: 1937թ.-ին ֆրանսիացի գիտնականները սկսեցին Մայ Սոնի տաճարների վերանորոգման աշխատանքները: Ցավոք, Վիետնամական պատերազմի ժամանակ բազմաթիվ պատմական կառույցներ ավերվեցին ամերիկացիների կողմից օդուժով իրականացված ռմբակոծության արդյունքում: Այս վայրերը դեռևս զբոսաշրջիկների ու այցելուների համար մնում են վտանգավոր տարածքների`ականապատ լինելու պատճառով: 7. Պոսեյդոնի տաճարը Պատմության կարևոր սրբավայրերից է Պոսեյդոնի տաճարը, սակայն Հունաստանից դուրս քչերն են տեղյակ դրա մասին: Ենթադրվում է, որ տաճարը անտիկ շրջանում է կառուցվել, սրա մասին առաջին անգամ հիշատակվել է «Ոդիսականում», երբ Մենելաուսը Տրոյա վերադառնալուց առաջ իր ընկերներից մեկին թաղելու համար այստեղ է կանգ առնում: Տաճարի շրջակայքում Ք.ա. 7-րդ դարի հնություն ունեցող տարբեր գտածոներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն մասին, որ այստեղ կազմակերպված պաշտամունք է գոյություն ունեցել: Այսօր Պոսեյդոնի տաճարը որպես մշակութային կոթող քչերին է հայտնի, սակայն այն լավ հայտնի է երիտասարդ զույգերին, ովքեր հաճախ են այցելում այստեղ` վայելելու շրջակայքի գեղեցիկ տեսարանն ու օգոստոսյան լիալուսինը: 6. Չողա Զանբիլ Չողա Զամբիլը Իրանի Խուզեստան նահանգի ամենագեղեցիկ կառույցներից է, որը կառուցվել է մոտավորապես Ք.ա. 1250թ.-ին` նվիրված Ինշուշինակ աստծուն: Այս վայրն ավելի քան 3000 տարվա հնություն ունի, սակայն բավականին լավ է պահպանվել: Այն առաջին նմանատիպ կառույցն է, որը ստեղծվել է Միջագետքից դուրս: Այն իրենից ներկայացնում է տաճար, սակայն սա այնպես չէր օգտագործվում, ինչպես Արևելքում: Տաճարը ոչ թե հոգևորականների համար ծիսակարգեր իրականացնելու նպատակով էր կիրառվում, այլ համարվում էր մի վայր, որտեղ հանգստանում են աստվածները: Դրա` գլխավոր քաղաքի մոտ լինելու պատճառով կառավարիչները կարծում էին, որ աստվածները մոտակայքում են և կպաշտպանեն քաղաքն ու բնակիչներին: 1979թ.-ին Չողա Զանբիլը դարձավ առաջին կառույցն Իրանում, որն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 5. Ջետավանարամա Դագոբա Ջետավանարամա Դագոբան գտնվում է Շրի Լանկայի Անուրադհապուրա բնակավայրում և կառուցվել է Մահասենա թագավորի օրոք: Ունենալով 122 մետր բարձրություն` համարվել է ժամանակի 3-րդ ամենամեծ կառույցը Դհարշուրի և Գիզայի բուրգերից հետո: Ջետավանա Դագոբան, ամենայն հավանականությամբ, ժամանակին իր չափսերով գերակշռել է անտիկ քաղաքի մյուս բոլոր շինություններին (դրա չափսերը 75 մետրով առավել էին մյուս շենքերի համեմատ): Այժմ էլ դրա փլատակներն են ամենաբարձրը, որոնք ժամանակի ընթացքում մասամբ ծածկվել են բուսականությամբ: Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ փորձ է արվում վերանորոգել այս կառույցը: Եթե ինչ-որ տեղից ձեզ ծանոթ է թվում Ջետավանարամա Դագոբան, ապա ամենայն հավանականությամբ այն նկատել եք Դուրան Դուրանի «Save a prayer» (փրկեք աղոթքը) տեսահոլովակում: 4. Նալանդայի փլատակներ Նալանդան բուդդիստական համալսարան է, որը կառուցվել է 450թ. և հնդկական պատմության մեջ ամենաերկարակյացներից մեկն է համարվում: Համալսարան այցելել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բուդդան և Մահավիրան: Համալսարանն ունեցել է ավելին քան 10,000 ուսանող և 2,000 ֆակուլտետներ: Այս վայրը պատմության ընթացքում բազմաթիվ կայսրությունների կործանման ու բարգավաճման ականատեսն է եղել, բազմաթիվ կայսրեր ու կառավարիչներ են փոփոխվել, ովքեր իրենց ներդրումն են ունեցել համալսարանի զարգացման գործում: Այնուամենայնիվ, 1193թ.-ին այն ավերվել է թուրք մուսուլմանների ձեռքով, ովքեր սպանդի են ենթարկել ուսանողներին ու դասախոսներին, իսկ համալսարանի հսկայական գրադարանը հրդեհի են մատնել: Ցավոք, այսօր 14 հեկտար տարածության վրա գտնվում են այս կառույցի փլատակները` այցելուներին հիշեցնելով այս վայրի փառավոր անցյալի մասին: 3. Սբ. Մարիամ Մագդալենացի եկեղեցին Բուրգունդիայում գտնվող Բենեդիկտյան աբբայության Սուրբ Մարիամ Մագդալենացի եկեղեցին ռոմանական ժամանակաշրջանի ճարտարապետության ամենակարևոր կառույցներից մեկն է, որը դեռևս կանգուն է մնացել մեր օրերում: Այս եկեղեցում էին պահպանվում Մարիա Մագդալենացու մասունքները, և այն համարվում էր ուխտագնացության վայր: 12-րդ դարի սկզբին կառուցված այս կառույցն առանձնանում է իր խաչաձև կամարներով, սյունագլուխներով և շքամուտքով: Դրսի ճակատային մասում գտնվող քանդակը մասամբ ոչնչացվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն դրա բեկորները դեռ պահպանվում են վանքում: 2. Հեփեստոսի տաճար Հեփեստոսի տաճարը կառուցվել է Ք.ա. 450 թ.-ին` նվիրված կրակի աստված Հեփեստոսին: Տաճարը գտնվում է Աթենքի ամենատուրիստաշատ վայրում` Թեսեիոնում, որը տարեկան 10 միլիոն զբոսաշրջիկների է հյուրընկալում: Այս վայրը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է որպես անտիկ ժամանակաշրջանից մեր օրերում ամենալավ պահպանված տաճար, և զարմանալի է, որ այս կառույցի մասին Հունաստանի սահմաններից դուրս քիչ է հայտնի: 1. Մետեորա Մետեորան յուրահատուկ է հատկապես նրանով, որ գտնվում է ժայռի գագաթին: Մետեորայում հոգևորականներ էին հաստատված, ովքեր ապրում էին ժայռի քարանձավներում 11-րդ դարում: Այս վայրը առանձնահատուկ կառույց է` բնության մեջ առանձնացված մարդու կողմից դժվարամատչելի մի վայրում: Մետեորայի կառույցների աշխատանքները սկսվել են 14-րդ դարում, և արդեն 16-րդ դարում այստեղ կար 24 վանք: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |