Գլխավոր էջ »
2013 » Օգոստոս » 20 » Պրեմիեր լիգա. Այսքան քիչ անգլիացիներ երբեք չեն եղել
21:07 Պրեմիեր լիգա. Այսքան քիչ անգլիացիներ երբեք չեն եղել |
 The Guardian-ը հաղորդում է, որ անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումներում խաղադաշտ են դուրս եկել ռեկորդային քիչ թվով անգլիացիներ: 1992 թվականի օգոստոսին, երբ մեկնարկեց առաջին մրցաշրջանը, մարզիչներն ունեին անգլիացի 177 ֆուտբոլիստների (ընդհանուրի 73,1 տոկոսը): Այժմ այդ ցուցանիշը 74 (33,6 տոկոս) է, իսկ երկու երրորդը կազմում են արտասահմանցիները:
Անգլիացի լրագրողները հրապարակել են նաև այլ թվեր, որոնք կանհանգստացնեն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին: Երկրի ուժեղագույն ութ ակումբներից ոչ մեկն այս ամառ անգլիացի որևէ ֆուտբոլիստի ձեռք չի բերել: Տրանսֆերային 61 գործարքներից անգլիացի խաղացողները ներգրավվել են միայն 12-ում: Երիտասարդական հավաքականի միայն երեք ֆուտբոլիստներ են խաղադաշտ դուրս եկել առաջին տուրում:
|
Կատեգորիա: Անգլիա |
Դիտումներ: 735 |
Ավելացրեց: Ադմին(ara1999)
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|