15:02 13 ամենահայտնի լուսանկաները, որոնք փոխեցին աշխարհը | |
1. «Omaha Beach, Նորմանդիա, Ֆրանսիա», Ռոբերտ Կապա, 1944 թ.: Այս լուսանկարը ֆոտոթղթակցի մասնագիտությունը բացարձակ նոր աստիճանի հասցրեց: Զինվորական լուսանկարիչ Ռոբերտ Կապայի ամենահայտնի լուսանկարները ստացվել են 1944թ.-ի հունիսի 6-ի առավոտյան, երբ հետևազորների առաջին խմբերի հետ Նորմանդիայի ափ էր դուրս եկել սովետական զորքերի ժամանման պահին և ընկել կրակահերթի տակ: Կապան ստիպված էր ջրի մեջ սուզվել, որպեսզի խուսափեր կրակահերթից: Նա հրաշքով փրկվեց: Բայց նրա օգտագործած չորս լենտերից մնաց միայն 11 լուսանկար: Մյուսները փչացրել էր լաբորանտը, ով շտապում էր նյութերը փոխանցել «Life» ամսագրին: 2. «Գաղթականների մայրը», Դոլոտեա Լանժ, 1936 թ.: Այս լուսանկարըցույց տվեց ամբողջ աշխարհին Մեծ Ճգնաժամի իրական դեմքը Լեգենդար լուսանկարիչ Դոլոտեա Լանժն այս լուսանկարն արել է բանջարեղեն հավաքողների ճամբարում, Կալիֆորնիա, 1936թ.: Այդպես նա ցանկանում էր աշխարհին ցույց տալ ազգի տոկունությունը ծանր ժամանակներում: Լուսանկարի հրապարակումը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ: Թոմսոնների ընտանիքի պատմությունը մեծ արձագանք գտավ հասարակության մեջ: Գաղթականների հարցերով զբաղվող կառույցները ուտելիք և առաջին անհրաժեշտության իրեր ուղարկեցին ճամբար: Դժբախտաբար, Թոմսոնների ընտանիքն արդեն լքել էր ճամբարը, և նրանք այդպես էլ չստացան պետության կողմից ուղարկված օգնությունը:
3. «Գանդին և նրա ճախարակը», Մարգարետ Բորկ-Ուայթ, 1946 թ.:Լուսանկար, որը ստացվեց վերջին պահին: 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Գանդին, չէր սիրում լուսանկարվել, բայց 1946թ.-ին «Life» ամսագրի թղթակցին՝ Մարգարետ Բորկ-Ուայթին, թույլ տվեցին լուսանկարել Գանդիին ճախարակի ֆոնի վրա, որը Հնդկաստանի անկախության, պայքարի խորհրդանիշն էր: Քանի որ Գանդին տանել չէր կարողանում վառ լույսը, լուսանկարչին թույլ տվեցին անել միայն 3 լուսանկար: Մեկ այլ խնդիր էր Հնդկաստանի խոնավ կլիման, որի պատճառով փչանում էին ֆոտոխցիկները: Առաջին երկու լուսանկարները չէին ստացվել, բայց երրորդը ստացվել էր: Այս լուսանկարը նրա վերջին դիմանկարն էր, քանի որ երկու տարի անց նրանց սպանեցին:
4. «Le Violon dIngres», Մեն Ռեյ, 1924թ. Մինչև լուսանկարի և ֆոտոշոփի թվային դարաշրջանը գոյություն ուներ Մեն Ռեյի դարաշրջանը: Ամենահայտնի լուսանկարիչներից մեկը չէր հոգնում պատկերների հետ անընդհատ փորձարկումներ կատարելուց: 5. «Ամենահայտնի լուսանկարը, որը ոչ ոք չի տեսել» Այդպես է «Associated Press»-ի լուսանկարիչ Ռիչարդ Դրյուն անվանում Համաշխարհային առևտրի կենտրոնների զոհի լուսանկարը, ով դուրս էր թռել մահին ընդառաջ 2011թ.-ի սեպտեմբերի 11-ին:
6. «Անհայտ ապստամբը» Տյանանմեն հրապարակի վրա «Անհայտ ապստամբը» Տյանանմեն հրապարակի վրա: Ջեֆֆ Վինդերի այս լուսանկարի վրա պատկերված է ապստամբությունների մասնակիցը, ով կարողացել էր միայնակ կես ժամ կանգնեցնել տանկերը: 7. Զինվորականի լուսանկարը Այս լուսանկարը, որտեղզինվորականը կրակում է ձեռնաշղթաներով ձերբակալվածի գլխին, ոչ միայն Պուլիտցերյան մրցանակ ստացավ, այլև հիմնովին փոխեց ամերիկացիների վերաբերմունքը Վիետնամում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:
8. «Dali Atomicus», Ֆիլիպ Հալցման, 1948թ. Լուսանկար, որը սյուրռեալիզմը իրական դարձրեց: Հալցմանն այն միակ լուսանկարիչն է, ով իր կարիերան ծավալել է նկարելով թռիչքի մեջ գտնվող մարդկանց: 9. «Չե Գևարայի մարմինը», Ֆրեդդի Ալբորտա, 1967թ. Լուսանկար, որը կենդանացրեց դիկտատորին: Այս լուսանկարի օգնությամբ Չե Գևարան հիշվեց որպես տառապյալ:
«Սնեյկ գետի հովիտը», Անսել Ադամս, 1942թ. Լուսանկար, որը փրկեց բնությունը: Ադամսը ցույց տվեց ամերիկացիներին իրենց ազգային բնության գեղեցկությունը: Ի վերջո այդ տեղանքն ազգային պարկ հռչակվեց:
10. «Hindenburg» դիրիժաբլի պայթյունը 1937թ.-ին այս պայթյունը նկարահանել էին 22 լուսանկարիչներ: Այդ դեպքից հետո դիրիժաբլները համարվեցին տրանսպորտի վտանգավոր տեսակ: Այս նկարը ազդարարում է դիրիժաբլների արտադրության ավարտը:
11. Լուսանկար, որտեղ պատկերված է Հաղթանակի Զինանշանի բարձրացումը Ռեյխստագի վերևում: Եվգենիյ Հալդեյ, 1945թ.
13. Մարդկային սաղմի ձևավորման և զարգացման գործընթացը 1965թ.-ին Նիլսոնը մի շարք փորձարկումներից հետո կարողացավ համադրել միկրոֆոտոխցիկը և միկրոլուսավորիչը: Այդպես ստացվեցին ունիկալ կադրեր, որոնք ցույց էին տալիս մարդկային սաղմի ձևավորման և զարգացման գործընթացը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |