Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 8 » 2013թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ
11:25
2013թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ
2013թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

Աշխարհում ապրում է ավելի քան 7.1 մլդ մարդ, և նրանից յուրաքանչյուրը յուրահատուկ է իր տեսակով և ինչ-որ բանով տաղանդավոր է: Բայց կան նաև աշխարհի ամենազդեցիկ մարդիկ: Այսպիսի ցուցակ «Forbes» ամսագիրը կազմել է՝ հաշվի առնելով բազմաթիվ չափորոշիչներ, ինչպես ֆինանսական վիճակը, նաև թե որքան մարդկանց վրա տվյալ անհատը ազդեցություն ունի և այլն:  

10. Դեվիդ Քեմերոն


Ցուցակը բացում է Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչը: 2010թ.-ին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Քեմերոնը ծնվել է ազնվականների ընտանիքում, ավարտել է Օքսֆորդի համալսարարանը: Քաղաքական գործունեություն ծավալում է 2001թ.-ից: Ամուսնացած է, ունի երկու դուստր: Աղջիկները զբաղվում են դերասանությամբ: Ազատ ժամանակ Դեվիդը ֆուտբոլ է խաղում կամ ուրախացնում է ընտանիքի անդամներին սեփական ուժերով պատրաստած խոհարարական գլուխգործոցներով:

9. Սի Ցզինպին


Ցզինպինի հայրը ակնառու հեղափոխական էր: Սին գնացել է նրա հետքերով, ըստ ամենայնի ամենաքիչ դիմադրություն ենթադրող ճանապարհով: 1969թ.-ից ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում: Ներկայումս ամուսնացած է երգչուհի Պեն Լիյուանի հետ: Սա նրա երկրորդ ամուսնությունն է: Ունի դուստր, ով սովորում է Հարվարդի համալսարարնում:

8. Մարիո Դրագի


Մարիո Դրագին կրթությամբ իրավաբան է: Ներկայումս զբաղեցնում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Իր նպատակին աստիճանաբար է հասել: Հռոմի համալսարանում սովորելուց հետո եղել է պրոֆեսոր բուհերից մեկում: Հետո եղել է Համաշխարհային բանկի տնօրենի պաշտոնակատարը: Հետագայում նրան նշանակել էն Իտալիայի բանկի նախագահ: 2011թ.-ին նա փոխարինեց Ժան-Կլոդ Տրիշեին և զբաղեցրեց ներկայիս իր պաշտոնը:  

7. Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ


Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ մարդն է` թագավորը: Իր գահը զբաղեցրել է 2005թ.-ին: Նրա հայրը երկրի առաջին թագավորն էր: Ներկայիս պաշտոնը նրան ժառանգաբար է փոխանցվել: Աշխարհի բռնապետերից մեկը: Աբդալլի կառավարությունը բազմիցս քննադատվել է բազմաթիվ քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների կողմից: Ամուսնացած է եղել 13 կանանց հետ:

 

6. Բեն Բերնանկե


Նա ամերիկացի է: Ունի հրեական արմատներ և կրթությամբ տնտեսագետ է: 2006թ.-ին դարձել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահը և մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: 2009թ.-ին «Time» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա մարդ: Ամուսնացած է, ունի 25-ամյա տղա և 22-ամյա դուստր: Ազատ ժամանակ, ինչպես և ամերիկացիների մեծամասնությունը, սիրում է խաղալ սկվոշ:  

5. Հռոմի Պապ Բենեդիկտ XVI


Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը երկար ժամանակ զբաղեցնում էր այդ պաշտոնը մինչև 2013թ.-ի փետրվարը: 2006թ.-ին բախվեց մահմեդականների դժգոհությանը, որի պատճառ հանդիսացան նրա` հերթական դասախոսության ժամանակ հնչեցրած արտահայտությունները: Եգիպտացիները և այլ մահմեդական ներկայացուցիչներ հանրահավաքներ էին կազմակերպում Հռոմի Պապի դեմ: 86 տարեկան հասակում Բենեդիկտ XVI-ը հրաժարվեց պաշտոնից:  

 

4. Բիլլ Գեյթս


Իրականում նրա անունն է Վիլյամ Հենրի Գեյթս III: Նա աշխարհահռչակ գործարար է, «Microsoft»-ի հիմնադիրը: «Forbes» ամսագիրը բազմիցս նրան աշխարհի ամենահարուստ և զարգացած մարդկանց թոփերի առաջին հորիզոնականներում է ներկայացրել: Ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

3. Վլադիմիր Պուտին


Ռուսատանի առաջնորդը վերընտրվել է իր պաշտոնում երկրորդ անգամ: Առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000թ.-ին: 2012թ.-ին փոխարինեց Դմիտրի Մեդվեդևին և կրկին դարձավ ՌԴ-ի նախագահ: Պուտինը ծնվել է աշխատավորների ընտանիքում, երիտասարդ տարիներին աշխատել է ՊԱԿ-ում: Ունի երկու երեխա, ամուսնալուծված է: Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել ձկնորսությամբ կամ դահուկներ քշել: Հավատում է Աստծուն և մարդկանց:

 

2. Անգելա Մերկել


Այն քիչ կանացից է, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Անգելա Մերկելը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլերն է: Ավարտել է Լայպցիգի համալսարանը ֆիզիկոսի մասնագիտությամբ: 1991թ.-ից 1994թ.-ը զբաղվում էր կանանց և երիտասարդության հարցերով: Որոշ ժամանակ ընդդիմության ակտիվ անդամ էր համարվում: Անգելային իրավացիորեն համարում են աշխարհի ամենազդեցիկ կինը և նմանեցնում են Մարգարետ Թետչերին:

1. Բարաք Օբամա

Աշխարհի ամենաազդեցիկ մարդը Բարաք Օբաման է: Աֆրոամերիկացին, ով 2009թ.-ին առաջին անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը, դարձել է Նոբելյան մրցանակի պատվավոր մրցանակակիր: Այդ մրցանակը նրան շնորհվել է խաղաղության հաստատման և ամրապնդման համար: Խարիզմատիկ քաղաքական գործիչը ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կատեգորիա: Աշխարհից | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Artur-blog(Admin) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz