08:05 Ադրբեջանի հետ սահմանին սպա է վիրավորվել | |
Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին` ժամը՝ 23:55-ի սահմաններում, հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը:
ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վիրավորած Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի հետևանքով Այվազյանը աջ դաստակի հատվածում եւս վիրավորվել է:
Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |