Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 7 » Ադրբեջանը հրապարակել է իր ՛՛Սեւ ցուցակ՛՛-ը
19:29
Ադրբեջանը հրապարակել է իր ՛՛Սեւ ցուցակ՛՛-ը
Ադրբեջանը հրապարակել է իր ՛՛Սեւ ցուցակ՛՛-ը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԼՂՀ այցելած անձանց ցուցակը, ովքեր Ադրբեջանի կողմից հայտարարվել են «անցանկալի անձ»: Ցանկը 35 էջից է բաղկացած, դրանում ներառված է 335 անձ:

 

«Սեւ ցուցակում» կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, գործիչներ` մեր հարեւան երկրներից մինչեւ աշխարհի ամենահեռու անկյունները, իհարկե, նաեւ սփյուռքահայեր՝ երկու տասնյակից ավելի:

 

«Սեւ ցուցակում» ամենաշատը ռուսներ են, իտալացիներ, ավստրալացիներ, վրացիներ, ֆրանսիացիներ, ուկրաինացիներ, այդ թվում` Ռուսաստանի Պետդումայի, Իրանի, Սլովակիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների պատգամավորներ, քաղաքագետներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, արվեստի գործիչներ, բոլոր նրանք, ովքեր պաշտոնյա են, եւ, ԼՂՀ այցելելով, առաջացրել են Ադրբեջանի զայրույթը:

 

Միայն 2012թ. Արցախ է այցելել 15.599 զբոսաշրջիկ՝ աշխարհի 86 երկրից: Ադրբեջանը հեշտությամբ կարող էր նաեւ նրանց ներառել այդ ցուցակում, եթե անուն առ անուն հրապարակվեր այդ ցանկը:

 

Ուշագրավ է այն, որ հրապարակված ցուցակում ներառված որեւէ գործիչ դեռ ափսոսանք չի հայտնել ԼՂՀ այցելելու համար, շատերն էլ հայտարարել են, որ թքած ունեն Ադրբեջանի զայրույթի վրա:



«Սեւ ցուցակ»-ի «պարունակությանը» կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: Արտաքին Քաղաքական | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Artur-blog(Admin) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz