Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 12 » ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԴԻՏԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈ՞Վ
12:19
ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԴԻՏԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈ՞Վ
ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԴԻՏԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈ՞Վ
Ալբանիա-Հայաստան խաղը Հայաստանում կդիտեն ինտերնետո՞վ

Օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան հանդիպումը հեռարձակելու պայմանավորվածություն հայկական ոչ մի հեռուստաընկերություն դեռ ձեռք չի բերել: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ալբանական RTSH հեռուստաընկերությունը խոշոր գումար է պահանջում հանդիպման ազդանշանն ապահովելու համար:

Ալբանական կողմից տեղեկացանք, որ Հայաստանից խաղը հեռարձակելու ցանկություն են հայտնել 2 հեռուստաընկերություններ: Առաջինը «Արմենիան» է, իսկ երկրորդ հեռուստաընկերությունը խնդրել է չհրապարակել իր անունը: «Արմենիայի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն հավանականությունը քիչ է, որ 2 օր անց կայանալիք խաղը կլինի ուղիղ եթերում:

RTSH-ը խաղը հեռարձակելու է նաև ինտերնետով:

Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Տիրանայի «Քեմալ Սաֆա» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Կատեգորիա: Հայերն Արտերկրում | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz