11:12 ԱՄՆ-ն և Թուրքիան մտահոգված են Սիրիայում օտարերկրյա ծայրահեղականների առկայությամբ | |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անհանգստություն են հայտնել Սիրիայում օտարերկրյա ծայրահեղական զինյալների առկայությունից. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահն ու վարչապետը քննարկել են Սիրիայում օտարերկրյա ծայրահեղականների վտանգը և համաձայնվել, որ կարևոր է աջակցել միասնական սիրիական ընդդիմությանը»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Օբամայի վարչակազմը հայտարարել էր, որ ռազմական օգնություն է ցուցաբերելու սիրիական ընդդիմությանը, սակայն տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ թեթև զինատեսակներից ավելին չի տվել։
Շատերը կարծում են, որ Վաշինգտոնը մտահոգված է Սիրիայի ընդդիմության ծայրահեղականացումից և դրանում առկա օտարերկրյա ահաբեկիչներից։ Սիրիայից պարբերաբար տեղեկություններ են ստացվում սիրիացի զինծառայողների կամ բնակիչների խմբակային սպանությունների մասին՝ օտարերկրյա զինյալների կողմից։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |