11:32 Անգլիական Պրեմիեր լիգա. Ի՞նչ է սպասվում առաջին տուրում | |
Դե ինչ, մեկնարկում է այնքան սպասված և սիրելի անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը: Առաջին տուրին ընդառաջ' ներկայացնում ենք փոքրիկ անոնս: Առաջին տուրում թոփ-հանդիպումներ չկան, բայց դա բնականաբար չի կարող խափանել ֆուտբոլային տոնը: Առաջնության մեկնարկը կտրվի «Լիվերպուլ»-«Սթոք Սիթի» խաղով, դրան կհաջորդի «Արսենալ»-«Ասթոն Վիլլա» մրցավեճը, ապա կհետևենք «Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին: Կիրակի օրը «Չելսին» և «Տոտենհեմը» կմրցեն Պրեմիեր լիգայի նորեկների հետ, իսկ ահա երկուշաբթի կկայանա տուրի թերևս ամենաուշագրավ խաղը' «Մանչեսթեր Սիթի»-«Նյուքասլ»: Ինչո՞վ է հետաքրքիր Անգլիայի առաջնության առաջին տուրը. Նախ'-Ինչպե՞ս կդրսևորեն նորեկներ «Քարդիֆ Սիթին»' «Վեստ Հեմի» հետ խաղում, «Հալլ Սիթին»' «Չելսիի», իսկ «Կրիստալ Պելասը»' «Տոտենհեմի» հետ մրցավեճերում: «Չելսի»-«Հալլ Սիթի» խաղը հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից ևս' «Առանձնահատուկը»' Ժոզե Մոուրինյոն, վերադարձել է «Սթեմֆորդ Բրիջ»...ի՞նչ ընդունելության կարժանացնեն երկրպագուները և ինչպիսի՞ խաղով կպատասխանի Մոուրինյոն: Երկրորդ-Ինչպե՞ս կմեկնարկի «Արսենալը»: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դրությունն այնքան էլ դյուրին չէ. մասնագետի տրամադրության տակ են ընդամենը ֆուտբոլիստներ, մնացածը վնասվածքների և այլ պատճառներով չեն կարող մասնակցել խաղին: Հաշվի առնելով նաև այն, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» պայմանագիր է կնքել միայն մեկ ֆուտբոլիստի' Յայա Սանոգոյի հետ, և վերջին երեք մրցաշրջանների մեկնարկային խաղերում թիմը ոչ-ոքի արդյունք է գրանցում, լոնդոնյան ակումբին նախանձել չենք կարող: Երրորդ-Թանկ տրանսֆերային գնումներ կատարած «Մանչեսթեր Սիթին»' նոր մարզիչ Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ երկուշաբթի մրցելու է ոչ այնքան հեշտ ժամանակներ ապրող «Նյուքասլի» հետ: Հասցրե՞լ է արդյոք ֆուտբոլիստների հետ լավ փոխհարաբերություններ հաստատել Պելլեգրինին, թիմին հարմարվե՞լ են Յովետիչը, Ֆերնանդինյոն, Նեգրեդոն, Խեսուս Նավասը և ի՞նչ խաղ կցուցադրի երբեք հեշտությամբ չհանձնվող «Նյուքասլը»...Հարցերի պատասխանները կտրվեն երկուշաբթի' «Էտիհադ» մարզադաշտում: Չորրորդ-Թերևս բարդ է պատկերացնել Պրեմիեր լիգայի մեկնարկն առանց սըր Ալեքս Ֆերգյուսոնի, սակայն այսօր նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»' Դևիդ Մոյեսի ղեկավարությամբ կխաղա «Սուոնսիի» հետ: Վերջինս բավականին գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ թիմի շարժիչ ուժը շարունակում է մնալ Միչուն, ով թեպետ զանազան լուրերի, այլ ակումբ չտեղափոխվեց: Չպետք է մոռանալ նաև «Վիտեսսից» տեղափոխված Վիլֆրեդ Բոնիի, «Լիվերպուլից» հեռացած Ջոնջո Շելվի և «Էսպանյոլի» նախկին պաշտպան Խորդի Ամատի մասին: Նման տրանսֆերային գնումներով «Ման. Յունայթեդը» պատասխանել չի կարող. ակումբում այդպես էլ աստղային նորեկներ չհայտնվեցին, թեպետ նշում էին Սեսկ Ֆաբրեգասի, Գարեթ Բեյլի, Մեսութ Օզիլի, Լուկա Մոդրիչի...անունները: Չնայած ոչ բարեհաջող տրանսֆերային ամռանը, «կարմիր սատանաների» թարմացված մարզչական շտաբը մարտական է տրամադրված: Դա նկատելի էր նաև «Ուիգան Ատլետիկի» հետ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության ժամանակ: Եվ վերջապես-Ինչպե՞ս է «Սթոք Սիթիի» դեմ խաղով այս մրցաշրջանը մեկնարկելու «Լիվերպուլը»: Դատելով Սուարես-«Լիվերպուլ» փոխհարաբերություններից' կարելի է եզրականցնել, որ ակումբում այնքան է համերաշխ մթնոլորտ չի տիրում. առաջատար ֆուտբոլիստներից մեկը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, իսկ ղեկավարությունը դեմ է և վերջ: Ինչևէ, երեկ ուրուգվայցի հարձակվողը, երկարատև դադարից հետո, մասնակցել է ընդհանուր թիմի մարզմանը և նոր մրցաշրջանը սկսելու պատրաստակամություն հայտնել: Իսկ թե ի՞նչ արդյունքների կհասնի «Լիվերպուլը» այս մրցաշրջանում Մոուրինյոյի ղեկավարած «Չելսիի», նոր մարզչական անձնակազմով «Ման. Յունայթեդի», թարմացված «Ման. Սիթի», տիտղոսների քաղցած «Արսենալի» և վճռական տրամադրված «Տոտենհեմի» հետ պայքարում, բարդ է ասել...Համենայն դեպս, Բրենդան Ռոջերսը և թիմի ավագ Սթիվեն Ջերրարդը նախամրցաշրջանային փուլում բազմիցս հայտարարեցին' պայքարելու են լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Ներկայացնում ենք նաև առաջին տուրի խաղացանկը.
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |