09:52 ԱՊԼ. «Ման. Սիթին» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ) | |
«Մանչեսթեր Սիթի»-«Նյուքասլ» խաղով ավարտվեց Անգլիայի առաջնության մեկնարկային տուրը: «Քաղաքայինները» նոր մարզիչ Մանուել Պելլեգրինիի առաջին պաշտոնական խաղում վստահ հաղթանակ տոնեցին' մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ: Առաջին խաղակեսում աչքի ընկան Դավիդ Սիլվան և Սերխիո Ագուերոն, իսկ երկրորդ խաղակեսում գոլեր հեղինակեցին Յայա Տուրեն և Սամիր Նասրին: Նշենք, որ խաղավարտին գոլի հեղինակ դարձավ նորեկ Ալվարո Նեգրեդոն, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ: «Մանչեսթեր Սիթի»-«Նյուքասլ»' 4:0
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |