11:30 Աշխարհի 10 ամենաարագավազ կենդանիները և նրանց ապշեցուցիչ ցուցանիշները | |
№ 10. Առյուծ Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 80 կմ /ժ Էգերն արուներից ավելի արագաշարժ են և կարող են իրենց արագությունը կարճ հեռավորությունների դեպքում (մինչև 90 մետր) զարգացնել մինչև 57կմ/ժ, իսկ 20 մետր հեռավորության դեպքում՝ 80 կմ/ժ: Առյուծները շատ ակտիվ են և արագ են արձագանքում, քանի որ դրանից է կախված նրանց գոյությունը:
№ 9. Նապաստակ-ռուսակ Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 80 կմ / ժ Սպրինտի ժամանակ միջին արագությունը 57կմ/ժ է, իսկ մաքսիմալ արագությունը կարճ հեռավորությունների վրա` 80կմ/ժ: Քանի որ նրանց փրկության միակ գրավականը վազքի արագությունն է, նապաստակները բնությունից շատ արագ և ճարպիկ են: Այս արագությամբ այս ու այն կողմ վազելով նրանք հեշտությամբ կարող են շփոթեցնել նաև հետապնդողներին:
№ 8. Զեբր
Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 80 կմ / ժ Ցավոք սրտի, զեբրերը չունեն պաշտպանական գունավորում, այդ պատճառով տեղում կանգնելը հարձակման ժամանակ նրանց չի փրկի: Այնպես որ, արագությունը փրկության միակ միջոցն է: Ինչպես մեկ զեբրի, այնպես էլ ամբողջ երամակի արագությունը կարող է կազմել 57-80 կմ/ժ:
№ 7. Ձի Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 87 կմ / ժ Այս կենդանին կարողանում է սպրինտի ժամանակ արագություն զարգացնել մինչև 61 կմ/ժ, կարճ տարածություններում մաքսիմալ արագությունը 87 կմ/ժ է՝ սահմանված ռեկորդ 2008թ.-ին:
№ 6. Բարակ (շան տեսակ) Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 89 կմ / ժ Սա ամենաարագավազ շունն է: Միջինում արագությունը սպրինտի ժամանակ հասնում է 63 կմ/ժ, շատ կարճ հեռավորություններում՝ 89կմ/ժ: Սա ամենաարագավազ շան ցեղատեսակն է: Համեմատության համար նշենք, որ մյուս ցեղատեսակների արագությունը 30-50 կմ/ժ է:
№ 5. Գնու այծքաղ
Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 90 կմ / ժ Գնու այծքաղն ավելի արագաշարժ է քան առյուծը, հովազը և զեբրը: 40 կմ/ժ նրա միջին արագությունն է սպրինտի ժամանակ, իսկ մաքսիմալը՝ 90կմ/ժ` կարճ հեռավորության վրա:
№ 4. Թոմսոնի վիթ Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 94,1 կմ / ժ Միջին արագությունը 87կմ/ժ է: Հովազը միայնակ կարող է միայն հինգից մեկ անգամը հաջողացնել բռնել վիթին: Գիտնականների փորձարկումների համաձայն` արուները հասնում են 68կմ/ժ արագության 600 մետր հեռավորության վրա և 94.2կմ/ժ-ի` 100 մետր հեռավորության վրա:
№ 3. Վիթ Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 114 կմ / ժ Վիթի կամ Հարավային Աֆրիկայի այծքաղի ցուցանիշները իսկապես տպավորիչ են: Միջին արդյունքը 800մ հեռավորության վրա կազմում է 105կմ/ժ: Արագություն է զարգացնում մինչև 88կմ/ժ, իսկ 150մ վրա՝ 114կմ/ժ: Տոկունությունը նույնպես վիթի առավելություններից է: Նա կարող է դիմանալ 48կմ/ժ:
№ 2. Կեռեղջյուր Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 115 կմ / ժ Նրա արագությունն է 1000 մետր հեռավորության վրա 105կմ/ժ և 115կմ/ժ՝ 200 մետրի վրա: Կեռեղջյուրը կարող է հաղթահարել 2 մետր բարձրությամբ և 6 մետր երկարությամբ արգելապատնեշները: Բայց հիմնականում նախընտրում է շրջանցել դրանք, այլ ոչ թե թռչել դրանց վրայով:
№ 1. Վագրակատու Ֆիքսված մաքսիմալ արագությունը - 121 կմ / ժ Աշխարհի ամենաարագավազ կենդանին սահմանում է բոլոր հնարավոր և անհնար ռեկորդները: Վագրակատուն այնքան էլ տոկուն չէ (մոտ 4 մղոն), բայց նրա մաքսիմալ արագությունը կազմում է 95կմ/ժ 400 մետր հեռավորության վրա, իսկ 100 մետրի վրա՝ 120կմ/ժ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |