Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 8 » «Աստղային հիվանդությամբ չվարակվես».Մխիթարյանին ուղղված գրառումներ
11:28
«Աստղային հիվանդությամբ չվարակվես».Մխիթարյանին ուղղված գրառումներ
«Աստղային հիվանդությամբ չվարակվես».Մխիթարյանին ուղղված գրառումներՄինչև Դորտմունդի «Բորուսսիա» տեղափոխվելը, Հայաստանի ազգային հավաքականի և Բորուսսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Facebook-ի պաշտոնական էջում չկար այնպիսի ակտիվություն, ինչպիսին այժմ ցուցաբերում են նրա երկրպագուները:Allsport.am-ը առանձնացրել է հայազգի ֆուտբոլիստի Facebook-յան էջում վերջերս տեղ գտած հետաքրքիր հրապարակումներն ու գրառումները:

Վլադիմիր Գուստով
-Ապրես, որ այդքան համեստ ես, մենակ ազգովի կխնդրենք, որ աստղային հիվանդությամբ չվարակվես:

Հարութ Յորգանջյանը Հենրիխ Մխիթարյանի մասին երգ է տեղադրել, որը կարող եք լսել այստեղ:

Արթուր Գևորգյան (Լոս Անջելես)
-Հենրի՛խ, ապացուցված է, որ վիրաբուժական կտրվածքը ավելի արագ է վերականգնվում, երբ խաշ ես ուտում: Ես բազմիցս ականատես եմ եղել դրան:


Անաստասիա Պրոխորովան տեղադրել է այս լուսանկարը:



Զարուհի Մուսայելյան
-Հենո ջան, քեզ մի խնդրանք ունեմ, որը կարող ես ընդունել որպես քեզ անչափ նվիրված երկրպագուհու պահանջ: Հեն ջան, ուղղակի խնդրում եմ ինչքան էլ հասնես մեծ փառքի, ինչքան էլ ամբողջ աշխարհում ունենաս բազմաթիվ երկրպագուներ, չմոռանաս, որ քեզ հետ էս ամբողջ ճանապարհը անցել են քո հարազատ հայրենակիցները: Միշտ հիշի՛, որ քո համաշխարհային ֆանատների կողքին (ոչ նրանց մեջ) կանգնած ենք մենք, որ քեզ հետ ենք եղել դեռ ամենասկզբից, ովքեր իրոք սիրում ու հարգում են քեզ, քո մարդկային բարձր արժեքները: Հենո ջան, իմացի, որ ես ու ինձ նման երկրպագուները քեզ հետ ամեն խաղի մասնակցում ենք, քեզ հետ գոլ խփում, վնասվածք ստանում ու քո հետ միասին պայքարում հաղթանակների համար: Մենք քո կողքին ենք անկախ քո կարգավիճակից ու գտնվելուդ վայրից, մեզ համար կարևոր ա ոչ թե քո խփած գոլերի քանակը, այլ դու ինքդ: Ու հավատացած եղիր, որ երբեք չեմ դադարի պնդել, որ հպարտությանս չափ չկա, որովհետև քեզ նման տաղանդի հայրենակիցն եմ: Շնորհակալությու՛ն, ինձ, քեզ սիրողներին, Հայ ազգին անսահման հպարտություն պարգևելու համար: Քեզ հաջողություն եմ մաղթում:


Paul PJ Soligian (ԱՄՆ)


Միրկո Գերմանն (երկրպագու՝ Աուգսբուրգից)
-Բարի՛ գալուստ Դորտմունդ, Հենրի՛խ: Վերջին տարիներին ես հետևել եմ քո խաղերին և հիանալի է տեսնել քո խաղաոճը՝ հիասքանչ տեխնիկա,իսկ գոլերը՝ ֆանտաստիկ: 

Aghavni անունով օգտատերը Մխիթարյանի պատին հրապարակել է այս լուսանկարը, որտեղ Հենրիխ Մխիթարյանը Կառլեն Մկրտչյանի հետ է:


Կրկին Զարուհի Մուսայելյան
-Արդեն 100.000 Likes! Հենո ընդունիր շնորհավորանքներս: Հենսսս, շնորհավոր...իմացի՛, դու ավելիին ես արժանի:

 

Կատեգորիա: Գերմանիա | Դիտումներ: 383 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz