11:33 Բեյլ. Այժմ խոսելու ժամանակը չէ | |
Մադրիդյան As պարբերականը փորձել է կապ հաստատել «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլի հետ, ով այժմ գտնվում է Ուելսի հավաքականում և մարզվում է հավաքականի թիմակիցների հետ: Լրատվամիջոցի լրագրող Մարկո Ռուիսը ժամանել է Ուելսի մարզաբազա և Բեյլի ժամանման պահին ֆուտբոլիստին որոշ հարցեր ուղղել: Մեջբերում ենք As-ից. Լրագրողն ասում է. -Գիտես ո՞վ եմ ես: Բեյլն առաջվա պես չի պատասխանում հարցերին: -Ես ուրվական եմ: Կատակը ստացվեց, Բեյլը վերջապես ժպտաց (ինչը երևում է լուսանկարում): Ուղեկցելով նրան մինչև հյուրանոց' հարցնում եմ. -Գործերդ ինչպե՞ս են: Պատրաստվու՞մ ես խաղալ Ուելսի կազմում: Կրկին չկա պատասխան: Հարցնում եմ' սա ժամանակը չէ՞ խոսելու համար: Վերջապես բացում է բերանը. -Ես ցավում եմ, բայց հիմա իսկապես խոսելու համար ժամանակը չէ: Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն վերջին շրջանում «Տոտենհեմի» և «Արքայական» ակումբի միջև բանակցությունները, կարծես, առաջընթաց չեն ապրում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |