14:23 Դանի Ալվեշ. «Բարսան» պետք է նոր պայմանագիր առաջարկեր Աբիդալին» | |
«Բարսելոնյի» պաշտան Էրիկ Աբիդալը RAC 1 radio-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է վերցրել Էրիկ Աբիդալի 22 համարի մարզաշապիկը: «Ես վերցրել եմ 22 համարը, քանի որ սիրում եմ Աբիդալին և չեմ հասկանում նրա շուրջ ստեղված իրավիճակը: Տհաճ անականկալ էր, երբ իամցա, որ նա չի շարունակելու խաղալ մեզ հետ: Նրա գործադրած մեծ ջանքերի համար և այն ամենի համար, ինչի միջով նա անել է, նա պետք է նոր պայմանագրի առաջարկ ստանար: Սա ինձ հիասթափեցնում է, քանի որ Աբիդալին ես շատ եմ սիրում և ցանկանում եմ, որ նա այստեղ, մեզ հետ լինի: Միգուցե, բաներ կան, որոնց մասին ես չգիտեմ: «Բարսան» ցույց է տվել, որ ավելին է, քան ակումբը՝ օգնելով նրան վերականգվել: Դրանից հետո հեռանալը դժվար է... Հիմա նա նոր ապագա պետք է կառուցի իր համար: Համոզված եմ, որ նա օրինակ կլինի բոլորի համար»,- ասել է Ալվեշը: Հիշեցնենք, որ Էրիկ Աբիդալը պայմանագիր է ստորագրել «Մոնակոյի» հետ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |