Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիաննի Դե Բիազի, Հայաստանի հավաքականի հետ օգոստոսի 14-ին կայանալիք ընկերական խաղից առաջ, հանդիպում է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հաղորդում է Albaniasoccer.com-ը:
Իտալացի մասնագետը հայտարարել է, որ այդ խաղում մի շարք փորձարկումներ է կատարելու' իր ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակները գնահատելու համար:
«Սա կարևոր փորձություն է, քանի որ Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է: Ես դիտել եմ նրանց վերջին 2 խաղերը. Դանիայի հետ խաղը, որում նրանք հաղթեցին 4:0 հաշվով, իրոք տպավորիչ էր, իսկ Մալթային պարտվեցին 0:1 հաշվով:
Մենք գործ ենք ունենալու շատ որակյալ թիմի հետ: Եթե այդ օրը թերահավատորեն վերաբերենք մրցակցին, ապա խնդիրներ կունենանք», – ասել է Դե Բիազին: