19:52 Դել Բոսկեն կարող է հեռանալ Իսպանիայի հավաքականի մարզչի պաշտոնից | |
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, խոսելով իսպանական ֆուտբոլի մասին, խոստովանել է, որ հաջորդ տարի նա կարող է հեռանալ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները: -Շատ հավանական է, որ 2014թ Աշխարհի առաջնությունից հետո լքեմ գլխավոր մարզչի պաշտոնը,-ասել է մարզիչը` հավելելով, որ այդ մասին դեռ վաղ է խոսել: Նշենք, որ հաջորդ տարի իսպանացի մասնագետն արդեն 63 տարեկան կլինի: 2008թ-ին Իսպանիայի հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնած Դել Բոսկեն հավաքականի հետ նվաճել է 2010թ Աշխարհի և 2012թ Եվրոպայի առաջնությունների չեմպիոնական տիտղոսները։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |