Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 7 » Դիտեք օնլայն հեռուստացույց համակարգչում ArmblogTV 5 ծրագրի միջոցով
22:46
Դիտեք օնլայն հեռուստացույց համակարգչում ArmblogTV 5 ծրագրի միջոցով
Դիտեք օնլայն հեռուստացույց համակարգչում ArmblogTV 5 ծրագրի միջոցով

Վերջապես ավարտին հասցրեցի բլոգի այցելուներին խոստացած ArmblogTV ծրագրի 5-րդ տարբերակը: Այս տարբերակում փոփոխությունները ակնհայտ են: Նշեմ այդ փոփոխություններից մի քանիսը՝

Ծրագրի ինտերֆեյսը
Ծրագրի ինտերֆեյսը ամբողջովին փոխվել է: Այժմ հնարավոր է ծրագրի չափսը մեծացնել ու փոքրացնել, ինչպես նաև ավելացվել է "Ամբողջ էկրանով" ռեժիմը, որը սեղմելով ցանկացած հեռուստաալիք կարող եք դիտել ամբողջ էկրանով:
Հեռուստաալիքների ցանկը գտնում է աջ կողմում և որոշակի ժամանակ պասիվ մնալուց հետո անհետանում է՝ հեռուստացույցին ավելի շատ տեղ հատկացնելու նպատակով: Ցանկը նորից տեսնելու համար անհրաժեշտ է մկնիկը նորից պահել ծրագրի աջ մասում: Հնարավորություն կա նաև անջատել այդ ֆունկցիան և մշտապես ցուցադրել ցանկը: Եթե խնդիրներ ունեք հայերեն տառերի հետ, ապա կարող եք փոխել ծրագրի լեզուն և օգտագործել անգլերեն տարբերակը:


Ալիքների դինամիկ ցանկ
Ամենակարևոր փոփոխությունը համարում եմ այն փաստը, որ այժմ հեռուստաալիքների ցանկը կարող է դինամիկ փոխվել: Այսինքն ժամանակի ընթացքում կարող են ավելանալ այլ ալիքներ և բաժիններ՝ առանց ծրագրի թարմացման: Եթե որոշակի ժամանակ անց հեռուստաալիքներից մեկը չաշխատի, ապա այս դեպքում նույնպես հնարավոր է շտկել այդ թերությունը ի շնորհիվ ալիքների դինամիկ ցանկի:


Youtube-ի ալիքներ
Այս տարբերակը ներառում է նաև Youtube-ի ալիքներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ավելանալ: Youtube-ի ալիքների ժամանակ ներքևում ցուցադրվում է այդ ալիքի վրա տեղադրված վերջին վիդեոների ցանկը: Կարող եք ներքևի ցանկից ընտրել ցանկացած վիդեո և նայել:



Խաղեր և այլ բաժիններ
ArmblogTV 5 ծրագրում առկա են նաև այլ բաժիններ, որոնք կապ չունեն հեռուստատեսության կամ ռադիոկայանների հետ: Դրանցից են օրինակ խաղերի և տեսախցիկների բաժինները: Սկզբնական տարբերակում տեղադրված են մի քանի խաղեր, որոնք ժամանակի ընթացքում նույնպես կարող են շատանալ ի շնորհիվ դինամիկ ցանկի:



Ինչպես ներբեռնել և տեղադրել
Ծրագրի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ հետևյալ 4 կոմպոնենտները:

1) .Net Framework 4.0
2) Flash Player For IE (10 կամ բարձր)
3) Flash Player For Non IE  (10 կամ բարձր)
4) Windows Media Format Runtime (10 կամ բարձր)
5) Windows Media Player (10 կամ բարձր)

Եթե օգտագործում եք Windows Vista/7/8, ապա կարիք չկա տեղադրել 4-րդ և 5-րդ կոմպոնենտները, իսկ Windows XP-ների վրա հիմնականում լինում է Windows Media Player 9, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ավելի թարմ տարբերակ: Կոմպոնենտները բարեհաջող տեղադրելուց հետո սեղմեք ներքևի կոճակը և ներբեռնեք ArmblogTV 5 ծրագիրը:


Կատեգորիա: Հայաստանից | Դիտումներ: 651 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Facebook social plugin
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz