Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 13 » Երևանում երիտասարդները նշեցին իրենց տոնը. (տեսանյութ, լուսանկարներ)
10:48
Երևանում երիտասարդները նշեցին իրենց տոնը. (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանում երիտասարդները նշեցին իրենց տոնը. (տեսանյութ, լուսանկարներ)

Երիտասարդության համաշխարհային օրը մի խումբ հայ երիտասարդներ, ովքեր վերջին շրջանում աչքի էին ընկնում քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով, մասնավորապես «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակցիաներով, այսօր իրենց տոնը նշեցին մայրաքաղաքում թմբուկներով երթ անցկացնելով:



Երիտասարդները տոնական երթը սկսեցին Սիրահարների այգուց և շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ նրանց ընկերները անժամկետ նստացույց են հայտարարել, որից հետո տոնական երեկոն անցկացնելու համար հավաքվեցին Մաշտոցի պուրակում:

 

«Հայաստանի Հանրապետության իրավագիտակից, ինքնորոշված, իր և այլոց իրավունքներին տեր կանգնող երիտասարդությունը «Երիտասարդության համաշխարհային օրը» նշում է իր ձևով` պաշտոնական, «իշխանությունների» կողմից թելադրված տարածքներից ու մշակույթից դուրս» նման կարգախոսով երիտասարդները փորձեցին ավելի պասիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդներին կոչ անել միանալու իրենց և միասին նշելու տոնը:

 

Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում, թեև խոստովանեց, որ այդքան էլ տոնական տրամադրություն չի զգում և բացատրեց, թե ինչու է երիտասարդությունն անտարբեր այս տոնի նկատմամբ:

 

«Մեր երիտասարդությունն հոգսաշատ է՝ ի տարբերություն մյուս զարգացած երկրների երիտասարդության»,- ասաց նա և նշեց, որ դրանում իրենց բաժին մեղքն ունեն ներկայիս իշխանությունները, ովքեր երիտասարդության հույսը կոտրել են:

 

Ըստ նրա՝ գնալով արդեն երիտասարդական իրավագիտակցությունը սկսում է վերելք ապրել: «Կարծում եմ վերելք է ապրում արդեն, սկսում են տեր կանգնել իրենց իրավունքներին, հուսանք՝ մոտ ապագայում շատ ավելի լուրջ քայլերի կգնան»,- ասաց նա:

 

Իր հասակակիցներին նա մաղթում է լինել իրավագիտակից, հասկանալ, որ սա իրենց երկիրն է: «Իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, թող տեր կանգն իրենց իրավունքներին և ստիպեն, որ օրենքի սահմաններում դրանք իրագործեն»,- ասաց նա:



 

Կատեգորիա: Հայաստանից | Դիտումներ: 282 | Ավելացրեց: Artur-blog(Admin) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz