21:13 Երեխան, որին կարող է սպանել լույսը, ստիպված է ապրել մթության մեջ | |
Քաղցկեղի շատ հազվադեպ տեսակով տառապող երեխան իմունային համակարգ չունի և ստիպված է ապրել մթության մեջ: 2 տարեկան Լեյթոն Բրաունրիգը տառապում է լուսազգայունությամբ, երբ մաշկն աննորմալ է արձագանքում ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Ըստ բժիշկների՝տղան առանց իմունային համակարգի է մնացել ողնուղեղի փոխպատվաստում կատարելիս, քանի որ տառապում էր սպիտակարյունությամբ: «Նրան արգելված է փողոց դուրս գալ: Նա կարող է ճամփորդել միայն վաղ առավոտյան կամ գիշերը, սակայն միայն մգեցված ապակիներով և օդորակիչ ունեցող ավտոմեքենայով: Մեր տան վարագույները մշտապես փակ են»,- Mail Online-ի հետ հարցազրույցում ասել է տղայի մայրը՝ 22-ամյա Զոյան: Զոյան որդուն լողացնում է օրական 2 անգամ, իսկ օրական 6 անգամ նրա մարմնին արևից պաշտպանող քսուք է քսում՝ այրվածքներից խուսափելու համար: Չնայած դրան՝ փոքրիկը մշտապես տառապում է քորից և ամբողջ մարմնում գտնվող խոցերից: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |