18:07 «Ֆեներբախչե»-«Արսենալ». լոնդոնցիները լավ լուրեր ունեն | |
![]()
«Աստոն Վիլլայի» հետ մրցավեճում տարբեր կարգի վնասվածքներ էին ստացել լոնդոնցիների ֆուտբոլիստներ Կիրան Գիբսը, Բակարի Սանյան, Տոմաշ Ռոսիցկին, Աարոն Ռեմսին ու Ջեք Ուիլշերը, սակայն բոլորն էլ ողջ ծանրաբեռնվածությամբ մասնակցել են թիմի այսօրվա մարզմանը: Խաղը բաց կթողնի Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը, ում վնասվածքը լուրջ է, ու երիտասարդ ֆուտբոլիստը կարող է երկար ժամանակ բաց թողնել: Թուրքական ու անգլիական ակումբների դիմակայությունը կկայանա վաղը' օգոստոսի 21-ին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |