13:41 ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանը շարունակում է մնալ 66-րդը | |
Այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես նախորդ հրապարակման ժամանակ, զբաղեցնում է 66-րդ տեղը' իր օգտին ունենալով 534 միավոր: Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Գերմանիան երկրորդ տեղում է, իսկ Կոլումբիան՝ երրորդ: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Իսպանիա – 1484 միավոր 2. Գերմանիա – 1257 3. Կոլումբիա – 1219 4. Արգենտինա – 1210 5. Հոլանդիա - 1165 6. Իտալիա – 1142 7. Պորտուգալիա – 1099 8. Խորվաթիա – 1098 9. Բրազիլիա – 1089 10. Բելգիա – 1079 Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |