Հայտնի է, որ Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն 4 տարվա պայմանագիր է կնքել Բելգրադի «Պարտիզանի» հետ: Սերբիայի վերջին 6 տարիների անփոփոխ չեմպիոնի կազմում Բեկոն հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:
Բեկոն, ով արդեն Բելգրադում է եւ սկսել է մարզվել նոր թիմի կազմում, armsport.am-ին հայտնեց, որ լավ հուշերով է հեռանում Հայաստանից.
«Իմ տեղափոխությունն առաջընթաց եմ համարում ինձ համար, իսկ այդ առաջընթացը գրանցվեց Հայաստանում ունեցած ելույթների շնորհիվ: «Շիրակում» անցկացրած մրցաշրջանը շատ օգտակար էր : Ես լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից: «Շիրակը» շատ լավ թիմ է, որտեղ ես ունեցա լավ ելույթներ: Շնորհակալ եմ թիմի երկրպագուներին, որոնք միշտ աջակցում էին մեզ, հավատ ներշնչում: Գյումրին յուրահատուկ քաղաք է եւ այդ քաղաքը ներկայացնող թիմը չի կարող չունենալ հաջողություններ: Ես շարունակելու եմ հետեւել «Շիրակի» ելույթներին եւ հույս ունեմ, որ այս մրցաշրջանում եւս թիմը կդառնա առաջինը Հայաստանում»:
Հիշեցնենք, որ 23-ամյա աֆրիկացին «Շիրակում» էր հայտնվել 2012/13թթ. առաջնության մեկնարկից առաջ եւ արդյունավետ խաղ ցուցադրեց գյումրեցիների կազմում:
18:33 ՖՈՖԱՆԱ ԲԵԿՈ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՀՈՒՇԵՐՈՎ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |