11:31 Հայաստանի հավաքականը մեկնեց Ալբանիա | |
Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Ալբանիա: Օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին, Տիրանայի «ՔեմալՍթաֆա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Ալբանիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի «Տիրանա Ինտերնեյշնլ» հյուրանոցում: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Տիրանայի «ՔեմալՍթաֆա» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Տիրանա հետևյալ կազմով՝ Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան Պաշտպաններ Հրայր Մկոյան, «Գանձասար» Կիսապաշտպաններ Դավիթ Մանոյան «Փյունիկ» Հարձակվողներ Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան Տիրանայում հավաքականին կմիանան Կառլեն Մկրտչյանը և Արտյոմ Խաչատուրովը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, ՏարոնՈսկանյանը, Սարգիս Ադամյանը, Աղվան Պապիկյանը և Գոռ Մանուկյանը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |