13:14 Կասիլյաս. Կարող եմ «Սանտիագո Բեռնաբեուի» գավաթին խաղալ | |
Իսպանական As պարբերականը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հույս ունի մասնակցելու օգոստոսի 22-ին կայանալիք «Սանտիագո Բեռնաբեուի» գավաթի խաղին' քաթարական «Ալ-Սադդի» դեմ: Հիշեցնենք, որ Կասիլյասն Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի «Բետիսի» դեմ խաղում պահեստայինների նստարանին էր, սակայն նախքան խաղի սկսվելը, դարպասապահը զրուցել է Խուան Կանալեսի հետ («Ռեալի» դարպասապահների մարզիչը): Կանալեսը նրան հարցրել է, թե ինչպե՞ս է իրեն զգում, իսկ Կասիլյասը պատասխանել է. -Համենայն դեպս, կարող եմ խաղալ «Սանտիագո Բեռնաբեուի» գավաթին: Վերոնշյալ պարբերականը հրապարակել է նաև ներկայացվածի տեսանյութը, որին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |