Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 7 » Կասիլյաս. Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում
16:52
Կասիլյաս. Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում
Կասիլյաս. Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է աշխարհումՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հարցազրույց է տվել ESPN-ին և անդրադարձել նախամրցաշրջանային մարզումներին, Ռոնալդուի պայմանագրի երկարաձգմանը, Բեյլի հավանական տեղափոխությանը և այլ թեմաների:

Նախամրցաշրջանային փուլը-Ես երջանիկ եմ և հուզված, ցանկանում եմ մրցաշրջանը լաց սկսելօ և թիմի համար ամենալավն անել:

Մոուրինյոյի հեռանալը-Դա ֆուտբոլային աշխատանքային փորձ էր: Անընդհատ առաջ են գալիս նոր մարտահրավերներ, նոր խաղեր և տեղի ունեցածը պետք է պարզապես անցյալում թողնել:

Մոուրինյոյի հետ հարաբերությունները-Տեղի ունեցածն ինձ մոտ սպիեր չի թողել: Մոուրինյոյի հետ ինչ տեղի է ունեցել, մնացել է նախորդ մրցաշրջանում: Եթե հանդիպեմ նրան, կողջունեմ, ոչ մի խնդիր չկա. միշտ պետք է հարգալից լինել դիմացինի նկատմամբ:

Ռոնալդուի պայմանագրի երկարաձգումը-Ռոնալդուն 4 տարի թիմում է, 200-ից ավելի գոլ է խփել, ակումբի համար առավելագույնն է արել: Այս պահին ինձ համար նա աշխարհում լավագույնն է, բայց պայմանագրի երկարաձգումը ինձանից կախված չէ:

Բեյլի հավանական տեղափոխությունը-Ես դեռ չգիտեմ, թե այդ տեղեկությունները պաշտոնական են, թե ոչ: Ակումբի նախագահները լավ աշխատանք են կատարում և թիմ են ցանկանում հրավիրել լավագույններին: Ողջունելի կլինի, եթե Բեյլը տեղափոխվի «Ռեալ»:

Մեսսին և Նեյմարը-Նրանք երկու լավ ֆուտբոլիստներ են, ովքեր կլրացնեն Ինյեստային և Չավիին: «Բարսելոնան» կրկին ամրացավ ուժեղ ֆուտբոլիստով, բայց «Ռեալը» տարիների ընթացքում մակարդակով չի զիջել «Բարսելոնային»:
Կատեգորիա: Իսպանիա | Դիտումներ: 341 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz