17:48 Մեսսին ժամանել է Հռոմ (լուսանկար) | |
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին այսօր ժամանել է Հռոմ, որտեղ օգոստոսի 14-ին Արգենտինայի հավաքականի կազմում ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի ընտրանու դեմ: Հիշեցնենք, որ Մեսսիի մասնակցությունն առաջիկա խաղին կասկածի տակ էր, քանի որ ֆուտբոլիստը մկանային ցավերի պատճառով չմասնակցեց «Բարսելոնայի» վերջին ընկերական հանդիպմանը' Մալազիայի հավաքականնի դեմ: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արգենտինա-Իտալիա խաղը Հռոմի պապ արգենտինացի Ֆրանսիսկի պատվին է, Լեոն որոշակի խաղաժամանակ հաստատապես ստանալու է: Նշենք նաև, որ վաղն Արգենտինայի հավաքականն ամբողջ կազմով Հռոմում է լինելու և հանդիպելու է Հռոմի պապի հետ: Լուսանկարը' El Mundo Deportivo-ի: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |