09:46 Մոուրինյո. «Բարսելոնան» զուր ժամանակ է կորցնում` Լուիսը չի վաճառվում | |
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել Դավիդ Լուիսին «Բարսելոնային»: Հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները: -Լուիսը «Բարսելոնայու՞մ»: Ոչ մի հնարավորություն չկա: Դա ժամանակի կորուստ է նրանց համար: Ես խորհուրդ եմ տալիս «Բարսելոնային» զբաղվել ցանկի երկրորդ ֆուտբոլիստով, քանի որ հիմա միայն ժամանակ են կորցնում: Մենք մտադիր չենք վաճառել լավագույն ֆուտբոլիստներին,-ասել է Մոուրինյոն: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չելսին» հրաժարվել էր 35 մլն ֆունտի դիմաց վաճառել բրազիլացի պաշտպանին, ով նախորդ մրցաշրջանում մասնակցել է 30 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |