Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 7 » Մխիթարյան. Անհամբեր սպասում եմ տղաների հետ մարզվելուն
14:36
Մխիթարյան. Անհամբեր սպասում եմ տղաների հետ մարզվելուն
Մխիթարյան. Անհամբեր սպասում եմ տղաների հետ մարզվելուն


Ruhrnachrichten.de կայքը հաղորդում է, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեքշաբթի օրը մարզվել է նախ ֆիզպատրաստության մարզչի հետ, ապա որոշ վարժություններին միացել ընդհանուր խմբին: Մխիթարյանը «Բորուսսիայի» մանկապատանեկան դպրոց կատարած անսպասելի այցի ժամանակ ասել է.

-Հուսով եմ շատ շուտով կսկսեմ լիարժեք մարզվել: Անհամբեր սպասում եմ տղաների հետ մարզվելուն : Ոտքիս հետ կապված խնդիրներ արդեն չկան: 

Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Մխիթարյանը կմասնակցի շաբաթ օրը կայանալիք Բունդեսլիգայի առաջին տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղին, թե՞ ոչ: Որոշումը պետք է կայացնի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը, ով նախընտրում է վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստնեևրին զգուշորեն մտցնել խաղի մեջ: Ավելի հավանական է, որ Մխիթարյանը իր նորամուտը Գերմանիայի առաջնությունում կնշի երկրորդ տուրի «Բրաունշվեյգի» դեմ խաղում:

Կատեգորիա: Հայերն Արտերկրում | Դիտումներ: 291 | Ավելացրեց: Artur-blog(Admin) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz