13:06 Մխիթարյան. Ինձ դուր է գալիս Դորտմունդում անցկացրածս յուրաքանչյուր օրը | |
![]()
«Խաղավարտին ինձ փոխարինելու համար մարզչին չեմ կարող դատել: Ես շատ ուրախ եմ, քանի որ մենք վերջ ի վերջո հաղթանակ տոնեցինք. առավել կարևոր է 3 միավորը: Շատ տպավորված էի և խաղից առաջ էլ ուրախ, քանի որ դա իմ նորամուտն է: Ես, անխոս, կարող եմ ավելի լավ խաղալ և գոլեր խփել. դեռ լավագույն մարզավիճակումս չեմ, վնասվածքն իր ազդեցությունն ունեցել է: «Այնտրախտը» լավ մարտավարություն էր ընտրել, և բարդ էր նրանց դեմ խաղալը, սակայն ընդմիջումից հետո մենք որոշ բաներ փոփոխեցինք, ստեղծեցինք գոլային պահեր, հետո գոլ խփեցինք»,-ասել է Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը դորմունդյան ակումբի երկրպագուների աջակցության մասին խոսելիս ասել է հետևյալը. -Պարզապես հիանալի էր: Այստեղ հիանալի մթնոլորտ էր, և պակասող ոչինչ չկար: Ինձ դուր է գալիս Դորտմունդում անցկացրածս յուրաքանչյուր օրը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |