10:11 Օրվա աստղագուշակը | |
Խոյ. Այսօր ձգտեք խուսափել ցանկացած ռիսկային ձեռնարկումներից. նվազագույն է այն բանի հավանականությունը, որ ձեր բախտը կբերի, և դրանք հաջողությամբ կպսակվեն: Ցանկալի չէ կարևոր որոշումները միայնակ կայացնելը, նախընտրեք խորհրդակցել ձեր համար վստահելի մարդու հետ: Մեծ է բիզնեսում սխալներ թույլ տալու հավանականությունը: Այսօր դուք, ինչպես երբեք, հակված եք չմտածված, ծայրահեղ քայլերի: Երբեմն դուք շոկի մեջ եք գցում շրջապատի մարդկանց` նրանց մոտ նյարդայնություն առաջացնելով: Սակայն կգտնվի մեկը, ով լիովին կկիսի ձեր վարքագիծը: Ցուլ. Այսօր կարող եք հույսը դնել ձեռնտու գործարքի վրա, որից խոշոր եկամուտ կստանաք: Օրը մեծապես կապված է գործարար ունակությունների վառ դրսևորման հետ: Այն նաև բարենպաստ է հիվանդներին ու կարիքավորներին օգնության հասնելու, ցանկացած հասարակայնորեն զգալի արժեք ներկայացնող նախագծում մասնակցելու համար: Ձեր խանդավառությունը վարակիչ է, և ինչին էլ որ դուք ձեռնամուխ եք լինում, կարող եք չկասկածել, որ անմիջապես կգտնվեն համախոհներ ու օգնականներ: Ձեր հովանավոր կարող է դառնալ բավական ազդեցիկ մի մարդ, ում համար գործնականում ոչ մի անհնար բան չկա: Երկվորյակներ. Օրը զգուշավորություն է պահանջում, այն շատ ավելի բարդ ու ոչ միանշանակ է, քան կարող է առաջին հայացքից թվալ: Տեղի ունեցող իրադարձությունները նշանի որոշ ներկայացուցիչների համար անսպասելի են, և ցավոք, բոլորին չէ, որ հաջողվում է ճիշտ կողմնորոշվել: Առավել անհաջողակներին սպասում են լուրջ ֆինանսական կորուստներ: Ճշգրիտ եղեք ձեր հաշվարկներում, թույլ մի տվեք անփութություններ փաստաթղթեր լրացնելիս: Օրը բարենպաստ է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Կարելի է ոչ խոշոր գնումներ կատարել: Խեցգետին. Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, սակայն, դրանով հանդերձ, գործերն այնքան վատ չեն, որքան առաջին հայացքից կարող է թվալ: Հնարավոր է վաղեմի կոնֆլիկտի հարթում, պրոֆեսիոնալ և անձնական բնույթի տարաձայնությունների կարգավորում: Այո՛, դուք ստիպված կլինեք գնալ զիջումների, սակայն ձեր կողմից զոհողությունը մեծ չի լինի: Օրը բավական հարմար է վաղուց ձեր գլխում հասունացող ստեղծագործական գաղափարների իրականացման համար: Հաջող գործարքի կնքումը ձեզ լուրջ եկամուտներ կապահովի: Նպատակահարմար է սպորտով, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Առյուծ. Օրը հագեցած է և հետաքրքիր, այն լի կլինի բազմաթիվ իրադարձություններով: Դուք հաճույքով ներգավվում եք հասարակական միջոցառումների մեջ, նախաձեռնողականություն եք ցուցաբերում աշխատավայրում և տանը: Օրը բարենպաստ է ցանկացած հարաբերություններ սկսելու համար, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ մարդը, ում հետ կսկսեք շփվել, ձեզ բազմաթիվ անակնկալներ կմատուցի: Ձեզ միշտ չէ, որ կհաջողվի ավարտին հասցնել ձեռնարկած գործերը, իրականացնել մտահղացումները: Հիշեք` պարտադիր չէ ամեն ինչ անել միայնակ, կարելի է և օգնականներ գտնել: Կույս. Այսօր ձեր ճանապարհին կարող են բազմաթիվ արգելքներ հանդիպել, որոնց հաղթահարումը ձեզանից մեծ եռանդ ու ժամանակ կխլի: Հնարավոր են խնդիրներ շփումներում, քանի որ ձեզ ոչ միշտ է հաջողվում ձեր տեսակետը հանգիստ հասցնել շրջապատին: Նման օրը ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, հատկապես` երբ դրանք վերաբերում են համատեղ գործունեությանն ու ամուսնությանը: Օրվա երկրորդ կեսը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի: Այդ պահին դուք հատկապես պետք է ուշադիր լինեք ձեր մտերիմների նկատմամբ, քանի որ նրանք ձեր կարիքն ունեն: Կշեռք. Բավական բեղմնավոր օր է, միևնույն չափով հարմար ինչպես համատեղ, այնպես էլ` ինքնուրույն աշխատանքի համար: Կարելի է ձեռնամուխ լինել լիովին նոր գործերի` չվախենալով անհաջողությունից` այսօր աստղերը պատրաստ են ձեզ սատարել: Արագորեն ընդլայնվում է ձեր աշխարհայացքը, և դուք օրվա ընթացքում նոր շատ բան կսովորեք: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ, իսկ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև ձեզ շատ ցավ կպատճառեն: Կարիճ. Այսօր հաջողության հասնելու համար պետք է շատ չարչարվել, սակայն ձեզ համար դա խնդիր չէ. ձեր կենսական ներուժը բարձր է, և դուք հաճույքով եք անում ցանկացած գործ: Հնարավոր է բազմախոստում բիզնես-գաղափարի առաջացում, որը դուք կուղղորդեք ինքնուրույն պրոֆեսիոնալ լողորդության: Ճիշտ ժամանակին կարևոր տեղեկություններ կստանաք և դրա հիման վրա ճիշտ և կարևոր որոշում կկայացնեք: Կստեղծվի առիթ ուրախ ընտանեկան տոնախմբության համար: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է երեկույթների, հյուրասիրության համար: Աղեղնավոր. Այսօր պետք է պատրաստ լինեք տհաճ անակնկալներին: Դրանք, ցավոք, ի հայտ են գալու կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատավայրում ծագում են թյուրիմացություններ, և միշտ չէ, որ կկարողանաք միանգամից իրավիճակից դուրս գալու ելքը գտնել: Զգույշ եղեք դաշնակիցներ գտնելու հարցում, մի համաձայնվեք նրանց հետ, ովքեր քննարկման կդնեն խելացնոր գաղափարներ, իրականությունից հեռու պլաններ: Անբարենպաստ օր է գործարքներ կնքելու համար, և հատկապես խոսքը գնում է խոշորների մասին: Ցանկալի չէ համատեղ գնումներ և ներդրումներ անել, տնօրինել ուրիշների գումարները: Այծեղջյուր. Բարենպաստ օր է աշխատանքի համար, սակայն ստեղծագործ խնդիրներից ավելի լավ է հրաժարվեք: Դուք հեշտությամբ եք կարգավորում բոլոր այն գործերը, որոնք պահանջում են նստակյացություն, համբերություն և կենտրոնացում: Հնարավոր է, որ իրենց մասին հիշեցնել տան վաղեմի խնդիրները, սակայն դուք դրանք կհարթեք շնորհիվ հին ընկերոջ օգնության: Հաջող օր է ֆինանսական առումով, և չնայած բազմաթիվ գայթակղություններին, դուք կկարողանաք վերահսկել ծախսերը: Զգուշավորությունը ձեզ կօգնի խուսափել սխալներից, և այնուամենայնիվ, չեք կարողանա լավագույնս օգտագործել ձեր հնարավորությունները: Ջրհոս. Օրվա առաջին կեսը կլինի բարդ և կանցնի լարված մթնոլորտում: Այդ ժամանակահատվածի իրադարձությունները կպարգևեն բազմաթիվ տհաճ էմոցիաներ: Ստիպված եք լինելու հրաժարվել ծրագրված գործերից: Բացառված չէ, որ ստիպված լինեք նաև ճշգրտումներ մտցնել ձեր կյանքի գլոբալ բնույթի նպատակներում: Հիշեք, որ ձեր կենսափորձը կարող է բավարար չլինել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար: Կարող են անսպասելի գաղափարներ ծագել, որոնց իրականացումը կբարելավի ձեր ֆինանսական վիճակը: Հարմար օր է աշխարհիկ միջոցառումների այցելելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Ձկներ. Օրը կապված է զգալի ծախսերի հետ, հնարավոր են լուրջ կորուստներ: Դուք ոչ միայն գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները, այլև դառնում եք ձեր բոլոր ցանկությունների գերին, ինչը անհարմարություններ է ստեղծում ոչ միայն ձեր շրջապատի համար, այլև հեռանկարում նաև` ձեզ: Աստղերը խորհուրդ են տալիս միայնակ մնալ, մտորել անցած օրերի իրադարձությունների շուրջ, եզրահանգումներ անել: Ցանկալի չէ այսօր նոր պաշտոն ստանձնելը: Նախաձեռնողականությունը, ստեղծագործական որոնումները, փորձարարությունը ողջունելի են միայն անձնական կյանքում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |