Գլխավոր էջ »
2013 » Օգոստոս » 7 » Փողոցները 90%-ով գծանշելով` քաղաքացիներին զրկում են ազատ ընտրության հնարավորությունից
20:38 Փողոցները 90%-ով գծանշելով` քաղաքացիներին զրկում են ազատ ընտրության հնարավորությունից |
Ամեն ինչ մի կողմ, եթե որևէ մասնավոր ընկերություն ծառայություն է մատուցում (դիցուք՝ դա ավտոկայանատեղիների անվտանգության համար տեսագրության ծառայությունն է), ուրեմն սպառողի համար պետք է լինի ընտրության հնավորություն՝ օգտվել այդ ծառայությունից, թե՝ ոչ: Ոչ ոք իրավունք չունի այնպիսի հանգամանքներ ստեղծել, որ քաղաքացիները ստիպված լինեն օգտվել այդ ծառայություններից: Ասել թե` է ուզում եք ավտոկայանատեղիների հսկողության ծառայություն մատուցել, փորձնական մի փողոցի որևէ հատվածում դրեք այդ ծառայությունը. եթե քաղաքացիները (սպառողները) օգտվեցին այդ ծառայությունից, ուրեմն կա պահանջարկ, եթե ոչ՝ ռադներդ քաշեք: Իսկ հիմա փաստացի քաղաքացիներին զրկում են ազատ ընտրության հնարավորությունից` փողոցները 90%-ով գծանշելով: Ոչ մի մասնավոր ընկերություն իրավունք չունի քաղաքացիներին զրկել ազատ ընտրության հանավորությունից ու այնպիսի պայմաններ ստեղծել, որ քաղաքացիները ստիպված օգտվեն իրենց «ծառայություններից»... Սա կոչվում է իրավունքների ոտնահարում...
|
Կատեգորիա: Հայաստանից |
Դիտումներ: 314 |
Ավելացրեց: Ադմին(ara1999)
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|