15:31 Պե՞տք է արդյոք Գարեթ Բեյլը «Ռեալին» | |
Իսպանական հեղինակավոր AS պարբերականի գլխավոր խմբագիր Ալֆրեդո Ռելանյոն անդրադարձել է Գարեթ Բեյլի' «Ռեալ» տեղափոխության անհրաժեշտությանը: Ռելանյոյի հրապարակումը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: «Նախ ցանկանում եմ նշել, որ ինքս շատ եմ հավանում Գարեթ Բեյլին' նա ժամանակակից, արագ ֆուտբոլիստն է, նրա ձախ ոտքը պարզապես հիանալի է աշխատում: Սակայն վերջին շրջանում, հատկապես «Ռեալի»' միջմրցաշրջանային հատվածը հիանալի անցկացնելուց հետո, ինձ մոտ ավելի և ավելի շատ է տպավորություն ստեղծվում, որ ուսելսեցին «Արքայական» ակումբին այնքան էլ պետք չէ' հաշվի առնելով նաև նրա տրանսֆերի աստղաբաշխական գինը: Միանգամայն տեսանելի է, որ մադրիդյան ակումբի թիմային մեխանիզմը լավ աշխատում, Անչելոտին ունի նաև պահեստայինների մեծ նստարան, և եթե որևէ մեկը պետք է «Ռեալին», ապա ավելի շատ կենտրոնական հարձակվող, քան կիսապաշտպան: Դաշտի կենտրոնում «Ռեալի» մոտ ամեն ինչ կարգին է: Բոլորովին վերջերս Ֆլորենտինո Պերեսը հայտարարեց, որ 100 մլն եվրոն ամեն դեպքում շատ մեծ գումար է: «Ինտերի» հետ խաղից հետո արդեն Կարլո Անչելոտին չպատասխանեց Բեյլին վերաբերող հարցին' փոխարենն ընդգծելով Մորատայի և Խեսեի լավ խաղը: Սովորաբար, երբ ակումբը մոտ է լինում աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն, նման հայտարարություններ չեն անում: Իհարկե, չի կարելի նաև բացառել, որ գուցե սա ակումբի ընտրած մարտավարությունն է' նման կերպ փորձում են «Տոտենհեմին» ստիպել իջեցնել գինը: Սակայն, անկեղծ ասած, ինքս համոզված չեմ, որ «Ռեալն» այնքան շատ ունի Բեյլի կարիքը, որպեսզի վճարի այդքան գումար: Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Բեյլը հետաքրքիր է Ֆլորենտինո Պերեսին ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես հավակնոտ սպորտային-տնտեսական ծրագիր: Այս դեպքում Բեյլի տրանսֆերային բարձր գինը կարող է անգամ օգտակար լինի «Ռեալի» համար: Մեծ գումար' աղմկոտ լուրեր, խոսակցություններ և վերջ ի վերջո այս ամենն իր դրական ազդեցությունը կունենա թիմի մարքեթինգի վրա, և ակումբը շատ արագ ետ կբերի ուելսեցու համար ծախսած գումարը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |