11:54 Քուչի կատեգորիաներով իրականացվող կառավարում | |
Հուլիսի 20- 24-ը եղած դրամաշորթությունը իսկական հանցագործություն է, որը թույլ է տրվել քաղաքապետարանի եւ երթուղիները սպասարկող ընկերությունների կողմից, հետևաբար` նրանք պարտավոր են փոխհատուցել. լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Բարև, Երևան»խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշեց, որ ինքը եւ «Բարև, Երևան» խմբակցության մի քանի անդամներ դիմել են վարչական դատարան` վիճարկելու Տարոն Մարգարյանի որոշումները` կապված տրանսպորտի գների բարձրացման հետ:
«Գնացեք և գտեք, թե ինչով է առաջնորդվել Տարոն Մարգարյանը այդ որոշումը ընդունելիս, չկա: Երևանի քաղաքապետարանում օրենք չի գործում, այնտեղ ուղղակի քուչի կատեգորիաներով իրականացվող կառավարում է: Առաջիկայում դուք «Բարև, Երևան»-ի կողմից ներկայացված երեք հայցերի ականատես կլինեք, որոնցում մենք վիճարկում ենք Երևանի քաղաքապետի` անգրագետ եւ իրավունքի հետ կապ չունեցող որոշումները»,- ասաց նա:
Նրա խոսքով` գնի բարձրացման համար դիմել են 48 երթուղիներ, բայց ակտը ընդունվել է 137-ի համար: Փաստորեն, ըստ Սաֆարյանի, Տարոն Մարգարյանն ընդունել է ձևով` անհատական, բովանդակությամբ` նորմատիվ ակտ:
Իսկ ակտիվիստ Անի Կաղինյանի կարծիքով` դարձյալ 100 դրամ սակագնին անցնելը հաղթանակ չի կարելի համարել, քանի որ որոշումը ժամանակավոր է կասեցվել, ուստի մոտակա ամիսներին Երևանում կտեսնենք նույն վիճակը: Նա հավելեց, որ համամիտ չէ իրականացվող նստացույցին, բայց քանի որ դրա մասնակիցներն իր ընկերներն են, ինքն անեն ինչով կաջակցի նրանց: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |