12:29 Ռաուլին «Ռեալի» մարզահագուստով կրկին տեսնելու համար մնացել է 94 տոմս | |
Օգոսոտոսի 22-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալի» և «Ալ-Սադդի» ֆուտբոլիստները վիճարկելու են «Trofeo Santiago Bernabéu 2013»-ի («Սանտիագո Բեռնաբեուուի գավաթ-2013») հաղթողի անունը: As-ը տեղեկացնում է, որ այդ խաղին մարզադաշտից հետևելու հնարավորություն մնացել է ընդամենը 94 հոգու. մյուս տոմսերն ամբողջությամբ սպառվել են: Պատճառը մեկն է' այդ օր «Ռեալի» լեգենդ Ռաուլը կրկին կրելու է «Արքայական» ակումբի մարզահագուստը: Ռաուլը մեկ խաղակես անցկացնելու է «Ալ-Սադդի», մյուսը' «Ռեալի» կազմում: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ «Սանտիագո Բեռնաբեուի» տոմսարկղերի մոտ 500 հոգանոց հերթեր են գոյանում, բոլորը ցանկանում են ականատես լինել Ռաուլի ժամանակավոր վերադարձին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |