11:34 «Ռեալում» 11 համարի մարզահագուստը պահել են Բեյլի՞ համար | |
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի ֆուտբոլիստների մարզահագուստների համարները, որոնցով նրանք հանդես կգան 2013/14 մրցաշրջանի ընթացքում: Իսպանական As պարբերականը նկատել է, որ 1-25 բոլոր խաղահամարները, բացառությամբ 11-ի, զբաղված են: Ենթադրվում է, որ այս խաղահամարն ազատ է միայն մեկ ֆուտբոլիստի' Գարեթ Բեյլի համար: «Ռեալում» վստահ են, որ կհաջողվի համաձայնության գալ «Տոտենհեմի» ղեկավարության հետ, և ուելսեցի կիսապաշտպանը կհամալրի «Արքայական» ակումբի կազմը' կրելով իր համար հարազատ 11 համարի մարզահագուստը («Տոտենհեմում» Բեյլը հանդես է գալիս 11 համար մարզահագուստով): «Ռեալը» հրապարակել է ֆուտբոլիստների խաղահամարների հետևյալ ցանկը. Իկեր Կասիլյաս-1, Ռաֆայել Վարան-2, Պեպե-3, Սերխիո Ռամոս-4, Ֆաբիու Կոենտրաու-5, Սամի Խեդիրա-6, Կրիշտիանու Ռոնալդու-7, Կակա-8, Բենզեմա-9, Օզիլ-10, Մարսելո-12, Խեսուս Ֆերնանդես-13, Խաբի Ալոնսո-14, Կարվախալ-15, Կազեմիրո-16, Ալվարո Արբելոա-17, Նաչո-18 (ընտրել է «Նապոլի» տեղափոխված Ռաուլ Ալբիոլի խաղահամարը), Լուկա Մոդրիչ-19, Խեսե Ռոդրիգես-20 (ընտրել է «Նապոլի» տեղափոխված Գոնսալո Իգուայինի խաղահամարը), Ալվարո Մորատա-21 (ընտրել է «Նապոլի» տեղափոխված Խոսե Կալյեխոնի խաղահամարը), Անխել դի Մարիա-22, Իսկո-23, Ասյեր Իլյարամենդի-24, Դիեգո Լոպես-25: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |