11:58 ՌՈՆԱԼԴՈՒ.«ԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՄ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ» | |
![]() ![]() Այս մինչմրցաշրջանում «Ռեալը» շարունակեց ցուցադրած լավ խաղերի շարքը: Ռոնալդուն նշեց, որ «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը ամբողջովին արդարացի էր.«Թիմը բարձր մակարդակով էր խաղում, մենք ավելի լավ տեսք ունեինք ու արժանի էինք հաղթանակի»: Երբ խոսք գնաց մարտավարության ու մինչմրցաշրջանի ընթացքում տարբեր խաղաոճեր փորձարկելու մասին, Ռոնալդուն նշեց.«Մինչմրցաշրջանը հենց նրա համար է, որ փորձարկումներ կատարես, ու ավելի լավ է դա անել հիմա, քան թե ավելի ուշ: Ես գրեթե միշտ խաղում եմ իմ սիրելի դիրքում ու շատ լավ եմ զգում ինձ խաղադաշտում»: Ռոնալդուն հույս ունի, որ իր գոլերով «Ռեալին» կառաջնորդի նորանոր հաղթանակների, իսկ երբ հարց հնչեց Դեսիմայի մասին, Կրիշտիանուն պարզ արտահայտվեց.«Երկար ճանապարհ կա գնալու, իսկ մենք փորձելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել: Մենք լավ թիմ ունենք, իսկ նորեկները շատ լավ խաղացողներ են, ու հույս ունենք` որ այս տարի վերջապես կնվաճենք Դեսիման»: Պորտուգալացին պարզաբանեց, թե գոլը տոնելու ժամանակ ում և ինչ էր հասցեագրում.«Ես պարզապես նայեցի մեր պահեստայինների ուղղությամբ»: Եվ քննադատությունների մասին, որ նրա հասցեին հնչում են մշտապես, Ռոնալդուն ասաց.«Ես իմ խոսքն ասում եմ խաղադաշտում, իսկ այն, ինչ տեղի է ունենում դրա սահմաններից դուրս, չի վնասում ինձ: Ես ցանկանում եմ օգնել «Ռեալ Մադրիդին» հասնել իր նպատակներին, իսկ այն, ինչ խոսում են, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |