Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 18 » ՌՈՆԱԼԴՈՒՆ ԻՐ 200-ՐԴ ԽԱՂՆ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ «ՌԵԱԼԻ» ԿԱԶՄՈՒՄ
13:49
ՌՈՆԱԼԴՈՒՆ ԻՐ 200-ՐԴ ԽԱՂՆ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ «ՌԵԱԼԻ» ԿԱԶՄՈՒՄ
ՌՈՆԱԼԴՈՒՆ ԻՐ 200-ՐԴ ԽԱՂՆ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ «ՌԵԱԼԻ» ԿԱԶՄՈՒՄ

Ալֆրեդո դի Ստեֆանոյի ժամանակներից ի վեր «Սանտիագո Բեռնաբեուի» տեսած լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Կրիշտիանու Ռոնալդուն, իր 200-րդ պաշտոնական խաղն է անցկացնելու «Ռեալի» կազմում:

Մինչ այս պահը Ռոնադլուն 199 խաղ է անցկացրել «սերուցքայինների» կազմում ու դարձել է 201 գոլի հեղինակ: Նրա գոլերի միջին ցուցանիշը` 1.01 գոլ` մեկ խաղում, ամենաբարձր ցուցանիշն է ակումբի ողջ պատմության ընթացքում:

Նույնիսկ Պուշկաշը (0,93), Պահինյոն (0.86), Դի Ստեֆանոն (0,77), Հուգո Սանչեսը (0,73), Ռոնալդոն (0,58), Սանտիլյանան (0,45) ու Ռաուլը (0,43) չեն կարող հպարտանալ նման արդյունավետությամբ:

Պորտուգալացին, ում պայմանագրի երկարաձգման մասին կարող են հայտարարել սեպտեմբերի սկզբին, մինչմրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն էր 6 գոլով: Հիմա Ռոնալդուի առաջ երկու ցուցանիշ կա, որ պետք է գերազանցել: Նախ, նա, խփելով ևս 7 գոլ, կկրկնի Ուգո Սանչեսի` ակումբի համար խփած գոլերի թիվը, իսկ եթե շարունակի ցուցադրել այն տիեզերական ցուցանիշները, որ ուներ նախորդ տարի (50 գոլ), ապա Պուշկաշի 242 գոլ ցուցանիշը նույնպես վտանգված է:

Կատեգորիա: Իսպանիա | Դիտումներ: 313 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz