Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 14 » Սև տրանսֆերային ամառ. 5 ֆուտբոլիստներ, ովքեր չտեղափոխվեցին «Ման. Յունայթեդ»
15:34
Սև տրանսֆերային ամառ. 5 ֆուտբոլիստներ, ովքեր չտեղափոխվեցին «Ման. Յունայթեդ»
Սև տրանսֆերային ամառ. 5 ֆուտբոլիստներ, ովքեր չտեղափոխվեցին «Ման. Յունայթեդ»

Դեռևս չփակված ամառային տրանսֆերային պատուհանը «Մանչեսթեր Յունայթեդի» համար այնքան էլ բարեհաջող չենք կարող անվանել: Անգլիայի նախորդ մրցաշրջանի չեմպիոններին դեռ չի հաջողվել լուրջ տրանսֆերային գործարք իրականացնել. հնչեցին մի շարք թոփ-ֆուտբոլիստների անուններ, եղան պաշտոնական առաջարկներ, իսկ ձեռքբերումները.....

Ներկայացնում ենք հինգ ֆուտբոլիստների, որոնց ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», բայց մերժումներ ստացավ կամ կողմերի միջև տարվող բանակցությունները լուրջ ընթացք չստացան:

Մարկո Վերրատտի-«ՊՍԺ»

Տրանսֆերային արժեքը՝ 15 մլն եվրո (Transfermarkt)

Դեռ մարտ ամսին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այն ժամանակվա մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հետաքրքվում էր Մարկո Վերատտիի ծառայություններով: Հետագայում նույն հետաքրքրությունն ունեցավ անգլիական ակումբի նոր մարզիչ Դևիդ Մոյեսը: Վերատտիին ձեռք բերելու ցանկություն հայտնեց նաև մադրիդյան «Ռեալը», սակայն ամեն ինչ ավարտվեց այլ կերպ. հուլիսի վերջերին Մարկոն մինչև 2018թ պայմանագիր կնքեց ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ:

Տյագո Ալկանտարա-«Բավարիա»

Տրանսֆերային արժեքը՝ 22 մլն եվրո (Transfermarkt)

Անգլիական ակումբն ավելի վաղ հետաքրքրություն ցուցաբերեց Ալկանտարայի նկատմամբ, քան մյունխենյանը: «Մանչեսթեր Յունայթեդի» համար ամեն ինչ հիանալի էր ստացվում. կատալոնացիները պատրաստ էին հրաճարվել երիտասարդ կիսապաշտպանից: ESPN-ի տվյալներով անգամ ֆուտբոլիստը համաձայնեցրել էր անձնական պայմանգրի հարցերն անգլիական ակումբի հետ:

Բայց... «Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով արդեն ծանոթ էր Ալկանտարային կատալոնական ակումբում աշխատելու տարիներին, մեծ ցանկություն հայտնեց տեսնելու ֆուտբոլիստին իր թիմում: Բացի այդ Ալկանտարայի գործակալը հենց Գվարդիոլայի եղբայրն էր, ինչը վերջնականապես հաստատում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություններ չունի:

Կլաուդիո Մարկիզիո- «Յուվենտուս»

Տրանսֆերային արժեքը՝ 31 մլն եվրո (Transfermarkt)

«Յուվենտուսի» առաջատար խաղացողներից Մարկիզիոյի համար անգլիական ակումբը պատրաստ էր վճարել 30մլն եվրո, սակայն ֆուտբոլիստը հավատարիմ մնաց թուրինյան ակումբին՝ ասելով.

«Ես խաղում եմ «Յուվենտուսում» արդեն 20 տարի, և վերջին 7 ամառներին ինձ «ուղարկում են» այլ ակումբներ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում, բայց ես ուզում եմ մնալ «Յուվենտուսում» և հաղթել այս ակումբի հետ»:

Լուկա Մոդրիչ -«Ռեալ Մադրիդ»

Տրանսֆերային արժեքը՝ 35 մլն եվրո (Transfermarkt)

Անցյալ ամառ Մոդրիչը մադրիդյան ակումբի գլխավոր տրանսֆերն էր: «Տոտենհեմի» առաջատարի համար Մադրիդի «Ռեալում» մեծ հույսեր էին կապում, սակայն նա դեռ չի դարձել ակումբի «երկաթե» խաղացողներից մեկը:

Կարլո Անչելոտիի նշանակումից հետո թվում էր՝ ինչ-որ բան կփոխվի: Անգլիական ակումբը Մոդրիչի համար պատարստ էր վճարել 25 մլն ֆունտ: Սակայն Անչելոտին հանդես եկավ հայտարարությամբ, որ Մոդրիչը, լինելով մադրիդյան ակումբի կարևորագույն խաղացողներից մեկը, կմնա ակումբում:

Սեսկ Ֆաբրեգաս-«Բարսելոնա»

Տրանսֆերային արժեքը՝  45 մլն եվրո (Transfermarkt) 

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը երեք անգամ առաջարկ արեց կատալոնական ակումբին՝ նախ 25, ապա 30, 40 մլն ֆունտ, սակայն երեք անգամ էլ մերժում ստացավ:

«Ես միշտ երազել եմ խաղալ «Բարսելոնայում» և չեմ մտափոխվել: Ես շատ-շատ երջանիկ եմ այստեղ և չեմ մտածում հեռանալու մասին»,-հայտարարել է իսպանացի հարձակվողը:

Օգտագործված աղբյուրներ' ESPN, Transfermarkt, FootballTop:

Կատեգորիա: Անգլիա | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz