Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 10 » Սա օտարի վարք է
10:00
Սա օտարի վարք է
Սա օտարի վարք է

Իսկ ո՞վ է Գասպարիին թույլ տվել ոստիկանին լակոտ անվանել: Ուրեմն ինքն էլ եքա էշի քուռակ է: Ի՞նչ էին մտածում այդ պահին Գասպարիին շրջապատած մյուս ակտիվիստները: Վատ չզգացի՞ն իրենց: Եթե վատ չեն զգացել, ապա ցավում եմ:

 

Հարգելի' ակտիվիստներ, պատահաբար այն զգացողությունը չունեք չէ՞, որ ակտիվիստ Գասպարին անսխալական է, ու միայն ինքը գիտի երկիրը փրկելու ճանապարհները: Վստահաբար նա այդքան չկա: Ակտիվ քաղաքացի է, մի քիչ խելառ և միայն այդքանը:

 

20-22 տարեկան տղային, ով ծառայություն է իրականացնում, ինչո՞ւ ես վիրավորում Վարդգես Գասպարի, դու ո՞վ ես: Կարող ե՞ս վաղը, կամերաների առաջ ներողություն խնդրել: Չես կարող, չունես այդ քաջությունը: Ավելի ճիշտ` այդ խելքը չունես, որ հասկանաս՝ մարդկայնորեն ճիշտը հենց դա կլինի: Քաջություն չէ, տեսախցիկների առաջ ձեռքերը առաջ պարզել ու ոստիկաններին հրահրել՝ ձերբակալեք ինձ: Հերոսանա՞լ ես ուզում: Զզվելի է նույնիսկ: Զզվելի է նաև, որ քեզ նմանն է պաշտպանում իմ իրավունքները: Կարիք չկա: Կարիք չկա նաև, որ խառնվես պայքարող կարգին մարդկանց շարքերին ու լուտանքներովդ անլրջացնես ամեն ինչ: Իսկ եթե մեծ է ցանկությունդ մի բանով օգնել, ի նշան բողոքի` պառկիր գետնին: Դա քեզ մոտ լավ է ստացվում, քան մարդավարի խոսել, բացատրվել, հարաբերվելը: Եթե ոստիկանները քեզ բերման չենթարկեցին երկար լեզվիդ համար (հանկարծ չշփոթես սուր լեզվի հետ, դու այդպիսի լեզու չունես), ապա պիտի երախտապարտ լինես այն երիտասարդներին, ովքեր կողքիդ էին: Այդ նրանց չցանկացան ավելորդ տեղը գրգռել ոստիկաններին: Բայց այն նույն ոստիկանը, որին դու լակոտ անվանեցիր, վաղը հանձնելու է հերթափոխը և քաղաքացիական հագուստով է լինելու քեզ հետ երես առ երես: Չեմ վախեցնում, ամենևին: Պարզապես կյանքի օրենք է սա, ու ոչինչ անել չես կարող: Գասպարի չէ, ով ուզում է լինի: Ասելիք կա՞, ոստիկանությանն ասեք, կռի՞վ ունեք ոստիկանության հետ, ոստիկանության հետ արեք ձեր կռիվը և ոչ թե երիտասարդի, որ հասարակական վայրում, ի պատիվ իրեն, լռությամբ տարավ այդ անհարկի թուքումուրն ու վիրավորանքը: Մի խոսքով՝Վարդգես Գասպարի, սիրուն չի արածդ: Կասեի՝ լակոտություն:

 

Կատեգորիա: Հայաստանից | Դիտումներ: 341 | Ավելացրեց: Artur-blog(Admin) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz