13:56 Սակկի. Բեյլի տրանսֆերն առևտրային ծրագիր է | |
«Ռեալի» նախկին սպորտային տնօրեն Արրիգո Սակկին «Meridian Venezuelan» թերթին տված հարցարզույցում խոսել է ֆուտբոլային տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ «Ռեալի» նորանշանաակ մարզիչ Կարլո Անչելոտիի (եղել է իր սանը «Միլանում»), ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ֆլորենտինո Պերեսը երկար ժամանակ է ցանկացել մարզչի պաշտոնում տեսնել Կարլո Անչելոտիին: Երբ ես Մադրիդում էի, նա բոլորի մտքում էր: Այնպես որ, անակնկալ չէր նրա նշանակումը «Ռեալում», որը պատմական ակումբ է, աշխարհի ամենահայտնի ակումբը...Անչելոտին հիանալի բնավորության տեր մարդ է, լավ մարզիչ, ունի ֆուտբոլային դրական մտքեր»: Շատ ֆուտբոլիստներ, ովքեր անցել են Սակկիի ձեռքի տակով, այժմ բարձրակարգ մարզիչներ են՝ Անչելոտի, Ռայկարդ, Վան Բեստեն, Դոնադոնի... Իտալացի մարզիչը չի զարմանում, որ «Միլանի» իր սաները բարձունքի հասած մարզիչներ են: Սակկին, խոսելով ակումբի նորեկներ Իլյարամենդիի և Իսկոյի մասին, ասել է. -Նրանք շատ-շատ հետաքրքիր տղաներ են: Միշտ ցանկացել եմ «Ռեալում» ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստների, առավել ևս՝ իսպանացի: Իլյարամենդին շատ կարևոր ֆուտբոլիստ է, իսկ Իսկոն՝ ակնհայտ տաղանդավոր: Եվ վերջապես, Արրիգո Սակկին իր կարծիքն է արտահայտել մադրիդյան ակումբի ղեկավարության՝ «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելու ցանկության վերաբերյալ: -Ես կարծում եմ՝ սա առևտրային ծրագիր է: Հավատում եմ, որ ակումբը հովանավորի միջոցով է ցանկանում ձեռք բերել ուելսցի հարձակվողին, քանի որ 120 միլիոնն իսկապես մեծ գումար է: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |