Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 18 » Սպորտային մրցումների ժամանակ պատահած 5 ամենաողբերգական դեպքերը
10:12
Սպորտային մրցումների ժամանակ պատահած 5 ամենաողբերգական դեպքերը
Սպորտային մրցումների ժամանակ պատահած 5 ամենաողբերգական դեպքերը

Ներկայացնում եմ Ձեզ սպորտային խոշոր միջոցառումների ժամանակ պատահած ամենախոշոր ողբերգությունների հնգյակը:

Մյունհենի օլիմպիադայի ահաբեկչությունը
1972 թվականի սեպտեմբերի 4-6
Զոհվել է 11 մարդ

1972 թվականի սեպտեմբերի 4-ի երեկոյան պաղեստինյան «Սև սեպտեմբեր» ահաբեկչական կազմակերպության անդամները սողոսկեցին հյուրանոց և պատանդ վերցրին Իսրայելի հավաքականին: Հաջորդ օրը ահաբեկիչները պատանդների հետ միասին ուղևորվեցին օդանավակայան, որպեսզի լքեն Գերմանիայի տարածքը: Հենց թռիչքուղու վրա գերմանական ոստիկանությունը փորձեց արագ գրոհով ազատագրել անմեղ պատանդներին, սակայն օպերացիան խայտառակ ձախողվեց, ինչի արդյունքում զոհվեցին բոլոր 11 պատանդները և գրոհող ոստիկաններից մեկը:

Ֆուտբոլային թիմի գնդակոծությունը Դամասկոսում
2013 թվականի փետրվարի 20
Զոհվել է մեկ մարդ


Սիրիական «Ալ-Վատբա» մարզումը դադարեցվեց, երբ սկսվեց ականանետային հրետակոծություն, որի արդյունքում երկու ական ընկավ ուղիղ ֆուտբոլի դաշտի վրա: Արդյունքում խաղացողներից մեկը մահացավ, իսկ ևս մի քանիսը վիրավորվեցին: Հիշեցնեմ, որ Սիրիայում արդեն երկու տարի է չի դադարում քաղաքացիական պատերազմը, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Պայթյուն «Трудовые резервы» մարզադաշտում
1968 թվականի մայիսի 25
Զոհվել է 25 մարդ


Այս մարզադաշտում այդ օրը պատրաստվում էին բեմադրել թատերականացված ներկայացում՝ «Գոյություն ունի Մոսկվա»-ն, երբ անսպասելիորեն պայթեցին հրավառության համար նախատեսված պայթուցիկները: Մարզադաշտի փայտե ադմինիստրատիվ կառույցներում պահվում էին մոտ 200 կիլոգրամ բարութ ու 900 կիլոգրամ հրավառության «աստղիկներ»: Հետագայում պարզվեց, որ խախտվել էին անվտանգության կանոնները, ինչի արդյունքում պայթյունների շարք էր սկսվել, որին զոհ էր գնացել 39 մարդ:

Դոնեցկի մարզադաշտի պայթյունը
1995 թվականի հոկտեմբերի 15
Զոհվեց 6 մարդ


Դոնեցկի մարզադաշտի անդրտրիբունային տարածքում տեղի ունեցավ պայթյուն՝ հենց «Շախտյոր»-«Տավրիա» խաղի ժամանակ, որի արդյունքում զոհվեց 6 մարդ: Ուշագրավ է, որ տրիբունների վրա գտնվող հազարավոր երկրպագուներից ոչ ոք չտուժեց, իսկ զոհվածները այն մարդիկ էին, ովքեր գտնվում էին անմիջապես պայթյունի էպիկենտրոնում: Զոհվել էր «Լյուքս» ընկերության սեփականատերը՝ իր մերձավորների հետ, և վիրավորվել էր բուֆետի աշխատակիցը: Ինչպես պարզեց հետաքննությունը, պայթյունը պլանավորված և հաջողությամբ իրականացված մահափորձ էր:

Աֆղանիստանի մարզադաշտի պայթյունը
2013 թվականի, մարտի 13
Զոհվեց 5 մարդ


Բուզկաշի (հիշեցնում է փիերով պոլո) ազգային սպորտաձևի հերթական մրցախաղի ժամանակ Աֆղանիստանում գտնվող մարզադաշտերից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց ինքն իրեն՝ երկրպագուների ամբոխի մեջ: Արդյունքում զոհվեց 5 և վիրավորվեց 10 մարդ:

Կատեգորիա: Աշխարհից | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Ադմին(ara1999) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz