Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 8 » Ստեփանավանում 31-ամյա կինը դանակով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն
11:09
Ստեփանավանում 31-ամյա կինը դանակով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն
Ստեփանավանում 31-ամյա կինը դանակով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն


Հիվանդանոցից օգոստոսի 7-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, սակայն վերջինս մահացած է եղել, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:


Մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կ. Այվազյանի դիակը` կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, վերը նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Դիանա Շ.-ն դանակով հարվածել է Կարեն Այվազյանի կրծքավանդակին` պատճառելով մահ:


Դանակն առգրավված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով հարուցվել է քրեական գործ:


Դիանա Շ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

Կատեգորիա: Հայաստանից | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Artur-blog(Admin) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz