09:54 Թոփ-5 դեպքեր, երբ մարզիչները ֆուտբոլիստներին արգելվել է սեքսով զբաղվել | |
Անգլիայի հավաքական 2012թ. Ռոյ Հոջսոնն, ի տարբերություն առավել ազատ հայացքների տեր Ֆաբիո Կապելոյի, Եվրո 2012-ից առաջ հայտարարեց, որ արգելում է ֆուտբոլիստներին հանդիպել իրենց կանանց ու ընկերուհիների հետ առաջնության ընթացքում: Պետք է սակայն նշել, որ ֆուտբոլիստների զուգընկերուհիները մեկնել էին Լեհաստան. նրանք ստիպված են եղել այլ հյուրանոցում գիշերել: Մարզիչը խոստացել էր ֆուտբոլիստներին թույլատրել սեքսով զբաղվել միայն ֆրանսիացիներին հաղթելու դեպքում: Այդ խաղը խաղաղ ավարտ ունեցավ, և անգլիացիները ստիպված էին սպասել Շվեդիայի հետ խաղին: Թոփ մրցաշարերի փորձը ցույց է տալիս, որ անգլիացիներին կարելի է արգելել սեքս, թմրանյութ, ռոք երաժշտություն և նման բաներ, բայց միևնույնն է' նրանք դուրս կգան մրցաշարի վճռորոշ փուլեր և կպարտվեն տուգանայիններն իրացնելիս :) Գանայի հավաքական 2010թ. Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում կայացած աշխարհի 2010թ. առաջնությունում սեքս արգելքներն այնքան շատ էին, որ կարելի է մի ամբողջ հետազոտություն անցկացնել: Չիլիի հավաքական 2010թ. Տարօրինակ կլիներ, եթե Մարսելո Բյելսան որևէ յուրօրինակ բան մտածած չլիներ: Մարզիչը չիլիացիներին արգելել էր ոչ միայն սեքսով չզբաղվել, այլև շփվել լրագրողների հետ, համակարգիչ օգտագործել և հրամայել էր չօգտվել անգամ բջջային հեռախոսներից: Չիլիի հավաքականը կարողացավ դուրս գալ խմբային փուլից, բայց հետո պարտվեց Բրազիլիային' 0:3 հաշվով: Արգենտինայի հավաքական 2010թ. Արդյոք կարո՞ղ էր Դիեգո Մարադոնան իր ֆուտբոլիստներին սեքսն արգելել: Անկեղծ մարդը, մինչ մարզչական աշխատանքը, քարոզում էր այն, ինչ ինքն էր արել: Իսկ 2010 թվականին նա Արգենտինայի հավաքականի հյուրանոցի աշխատողներին հանձնարարել էր վիդոխաղերի ապարատներ տեղադրել ֆուտբոլիստների սենյակներում, որ տղաները գոնե այդպես լիցքաթափվեն: Բայց այստեղ էլ ամեն ինչ դրախտային չէր. Մարադոնան ֆուտբոլիստներին արգելում էր նաև շամպայն խմել ' համարելով, որ այն սեքսի անբաժան մասն է: Բրազիլիա. Միշտ Յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից առաջ Բրազիլիայի հավաքականի մարզիչները որոշում են արգելել սեքսը խաղերից առաջ, և հասարակությունը բաժանվում է 2 մասի: Գուցե ժամանա՞կն է այս առիթով հանրային քվեարկություն անցկացնել ու ազատել մարզչին ավելորդ խնդիրներից :) 2002թ. առաջնությունում Լուիս Ֆելիպե Սկոլարին խստիվ արգելեց ֆուտբոլիստներին սեքսով զբաղվել առաջնության ընթացքում. «Նրանք պարզապես անուղեղ կենդանիներ են: Որևէ մեկը չի մեռնի, եթե մեկ ամիս առանց սեքսի ապրի: Սակայն պետք է նշել, որ մեզ մոտ մտահոգվածներ կան այս առիթով»: Մեկ ամիս անց, Բրազիլիայի լավագույն ռմբարկու Ռոնալդոն ասաց. «Իմ հաջողության գաղտնիքը' սեքս խաղից մի քանի ժամ առաջ: Բայց տղամարդն այդտեղ պետք է պասիվ լինի, դա օգնում է թուլանալ ու հաճույք ստանալ: Եթե ակտիվ լինես, ապա շատ էներգիա կծախսես ու խաղի ժամանակ կհոգնես»: Կարիերան ավարտելուց հետո Ռոնալդոն հարցազրույցներից մեկում կրկին սեքսի թեմային անդրադարձավ. «Որևէ մեկը երբևէ չի կարող ապացուցել ինձ, որ սեքսը վատ է անդրադառնում սպորտի վրա: Սեփական փորձից հիանալի գիտեմ, որ դա այդպես չէ»: 2006-ին Կարլոս Ալբերտո Պերեյրան դեմոկրատ հայտարարությամբ հանդես եկավ. «Չեմ կարծում, որ սեքսը խաղից մեկ օր առաջ, կարող է վնասել խաղացողին: Խնդիր է, երբ նրանք չեն սնվում, չեն քնում, ծխում են կամ հարբում, իսկ սեքսը միշտ օգտակար է»: Լուսանկարում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Պարկերը և Ջոնսոնն են իրենց կանանց հետ (2012 թվական): | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |