16:08 Տեխնոլոգիական նորարությունների ասպարեզում ամենաառաջատար երկրները | |
Երբ խոսում ենք բարձրակարգ տեխնոլոգիաներով և նորարարություններով հայտնի երկրների մասին, հաճախ տարաձայնություններ ենք արձանագրում: Եվ դա բացատրվում է նրանով, որ ցանկացած մարդ հայրենասեր է: Փաստացի, Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ճապոնիան առաջատար են տարբեր տեխնոլոգիական սարքերի ստեղծման հարցում: «Bloomberg» ընկերության կողմից անցկացրել է հարցում` 200-ից ավելի երկրների վերաբերյալ: Երկրների տեխնոլոգիական կողմը չափվում է մի շարք գործոններով, այդ թվում` գիտական հետազոտություններ, զարգացման աստիճան, կրթական և արտադրական կարողություններ:
№ 10. Ավստրալիա Այս երկիրը մարդկային զարգացվածության բարձր ցուցանիշ է ցույց տալիս, բայց փոփոխություններ են տեղի ունեցել, և երկրի թիրախային նշանակետը դարձել են տեղեկատվական տեխնոլոգիաները:
№ 9. Դանիա Այն առաջընթացը, որը Դանիան գրանցել է վերջին տարիների ընթազքում, իրոք տպավորիչ է: Մեր ցուցակում Դանիան 9-րդն է, և տարեցտարի այն ավելի մեծ քայլեր է կատարում տվյալ ոլորտում:
№ 8. Կանադա Լինելով աշխարհի ամենազարգացած և տեխնոլոգիապես բեռնված երկրներից մեկը` Կանադան բոլոր իրավունքներն ունի հայտնվելու այս ցուցակում: Երկրի կառավարությունը ավելացրել է նորարարական հետազոտությունների ՀՆԱ-ն մոտ 2%-ով:
№ 7. Սինգապուր Սինգապուրը դասվում է մրցունակ և առաջատար տեխնոլոգիաներով հարուստ երկրների շարքը: Այս երկիրը նաև հաամրում են տնտեսական կայուն գործընկեր: Կառավարությունը փորձում է բարձրացնել բոլոր տեղեկատվական ոլորտների ֆինանսավորումը:
№ 6. Մեծ Բրիտանիա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան անսասելի կորուստներ կրեց, որից հետո նրա տնտեսության համար զարգացման նոր փուլ սկսվեց: Թեև Մեծ Բրիտանիան առաջինն էր, ում կարելի էր ինդուստրիալ երկիր կոչել, բայց հիմա նա ետ է մնում մի շարք այլ երկրներից: Մեծ Բրիտանիան իրավունք ունի առաջինը կոչվելու հեռուստացույցի, շարժիչի և բազում այլ սարքերի արտադրման ոլորտում:
№ 5. Հոլանդիա Տեխնոլոգիական ենթակառուցվածքները վերջին տասմյակներում և՛ վերելք, և՛ անկում են ապրել, բայց այն բարձր ցուցանիշները, որոնք նրանք կարողացել են այդ կարճ ժամանակահատվածում գրանցել, իրոք որ ապշեցուցիչ են: Հոլանդիան տնտեսապես առաջատար երկների շարքին է դասվում: Հոլանդիան ունի հեռուստահաղորդակցման համակարգերի, առաջատար տեխնոլոգիաների, սարքավորումների և շատ այլ բաների արտադրություն:
№ 4. Ֆինլանդիա Հարցման արդյունքում այս երկիրըբգտնվում է երկրորդ տեղում, բայց Դուք զարմացած կլինեք, երբ իմանաք, որ այն իրականում 1-ին տեղում է: Բայց մի շարք այլ պատճառներ կան, որոնք ապահովում են Ֆինլանդիայի գտնվելը այս ցուցակում: Newsweek-ի ուսումնասիրության արդյունքում Ֆինլանդիան առաջին տեղում էր տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքում, բայց հիմա այն գտնվում է 4-րդ տեղում: Հաշվի առնելով նրա զարգացման տեմպերը` Ֆինլանդիան շուտով կհայտնվի առաջին հորիզոնականում:
№ 3. Գերմանիա Ոչ ոք չի կարող հերքել Գերմանիայի ձեռբերումները և ներդրումները տեխնոլոգիայի աշխարհում, թեև տեխնոլոգիական բաժինը չի համարվում նրա տնտեսության գերակա ճյուղը: Գերմանիան կարող է հպարտանալ որպես ամենաշատ Նոբելյան մրցանակներ ունեցող երկիր:
№ 2. Ճապոնիա Ճապոնական տեխնոլոգիաները ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են: Ճապոնիան լավ շանսեր ունի, համեմատած այլ երկրների, ռոբոտասարքավորման, էլեկտրոնիկայի և այլ ոլորտներում մրցակցության հարցում: Ճապոնիան նաև լավ հնարավորություն ունի իր ապրանքներն արտերկիր արտահանելու հարցում:
№ 1. ԱՄՆ Ինչպես միշտ, այստեղ նույնպես ԱՄՆ-ն առաջատարն է: Տեխնոլոգիական համակարգերը և դրանց հետ կապված ենթակառուցվածքներն այնքան շատ են ու բազմազան, որ կարևոր դեր կարող են խաղալ տնտեսության զարգացման հարցում: Այլ կերպ ասած` տեխնոլոգիական ոլորտը ԱՄՆ-ի տնտեսության ամենամեծ և ամենահզոր ոլորտներից մեկն է: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |