10:08 Տղայի ոտքի մեջ խխունջ է հայտնաբերվել | |
4-ամյա կալիֆորնիացի Փոլ Ֆրանկլինը ոտքը հարվածեց քարին և ծնկի վնասվածք ստացավ: Բժիշկը հակաբիոտիկներ նշանակեց, քանի որ նրա ոտքին վարակ էր անցել: Տասնօրյա բուժումից հետո Փոլի ոտքը դեռևս չէր բուժվել: Երբ Փոլի մայրը` Ռաքել Ֆրանկլինը, վիրակապը քանդեց, նա սարսափահար եղավ: Ծնկի վրա մի մեծ թարախային անցք էր բացվել: Դրա մեջ երևում էր մուգ գույնի ինչ-որ զանգված: Նրա մայրը սարսափով մտածեց, որ դա գանգրենա է: Հակառակ բժշկի խորհրդին` Ռաքելը որոշեց վերքը սեղմել: Նա սեղմեց վերքը, և վերքից մի փոքրիկ սև խխունջ դուրս եկավ: Դա կենդանի ծովային խխունջ էր: Փոլի հայր Քեն Ֆրանկլինը ենթադրում է, որ խխունջի ձուն մտել է տղայի ոտքի մեջ այն ժամանակ, երբ նա ընկել է: Հավանաբար ձուն բացվել է հենց տղայի ծնկի մեջ, և դրանից դուրս է եկել խխունջը: Փոլը խխունջին անվանել է Տուրբո: Նրան այժմ պահում են ակվարիումի մեջ: Փոլի ծունկը ամբողջովին բուժվեց, սակայն Տուրբոն այժմ ընդհանրապես չի շարժվում: Հնարավոր է, որ նա սատկած լինի:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |