17:42 The American Conservative. Ռուսաստանը չի պատրաստվում "կորցնել" Հայաստանը | |
The American Conservative պարբերականում Ուոլթեր Ռասել Միդը փորձում է գտնել հարցի պատասխանը, թե արդյոք Հայաստանը չի՞ փոխի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում: "Աճող լարվածությունը կարևոր աշխարհաքաղաքական հետևանքներ ունի ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև Իրանի համար: Թեհրանը վերջին ժամանակներս փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Երևանի հետ՝ ցանկանալով զարգացնել կապերը տնտեսության ու անվտանգության ոլորտում: Սակայն եթե Երևանը դրա փոխարեն որոշի անցնել ԵՄ-ի ու Արևմուտքի կողմը՝ հեռանալով Ռուսաստանից ու Իրանից, ապա Թեհրանը կհայտնվի առավել մեծ մեկուսացման մեջ, քան այժմ է: Նման բան տեղի չի ունենա՝ ինչո՞ւ: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարությունը չունի ցանկություն` ճեղքեր ստեղծելու Մոսկվայի հետ հարաբերություններում, իսկ Հայաստանը` որպես հովանավորի, Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը՝ Հայաստանի: Եթե պատկերացնենք, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է վերջ դնել Մոսկվայի հետ իր ռազմական կապերին, որոնք հաստատվել էին սառը պատերազմի ավարտից հետո, ապա ինչպե՞ս նա "կգնա" Արևմուտքի կողմը: Բազմաթիվ պատճառներից մեկը, որ Հայաստանին վերջին երկու տասնամյակի ընթացքում պահում է ռուսական ուղեծրում, այն է, որ ԱՄՆ-ը հիմնականում արհամարհում է այդ երկիրը՝ ղարաբաղյան պատերազմից հետո աջակցելով Հայաստանի հարևաններ Թուրքիային ու Ադրբեջանին: Ռուսաստանն ու Իրանը տասնամյակներով պահպանում են լավ հարաբերություններ Հայաստանի հետ և թույլ չեն տալիս նրան հայտնվել տնտեսական շրջափակման մեջ: Նման իրավիճակում ինչպիսի՞ խթաններ կարող են Հայաստանին ստիպել թուլացնել այդ հարաբերություններն ու մերձենալ այն պետությունների հետ, որոնք ավելի մեծ ուշադրություն են դարձնում Թուրքիային ու Ադրբեջանին: Շարունակությունը կարդացեք՝ 1in.am-ում | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |