Вверх
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 11 » Ճաշակին ընկեր չկա. քաղաքաշինության փոխնախարարը ոլորտի խնդիրների մասին
20:10
Ճաշակին ընկեր չկա. քաղաքաշինության փոխնախարարը ոլորտի խնդիրների մասին
Ճաշակին ընկեր չկա. քաղաքաշինության փոխնախարարը ոլորտի խնդիրների մասին

Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը հավաստիացնում է, որ ընդհանուր առմամբ, հանրապետություն և հատկապես մայրաքաղաքում իրականացվող շինարարությունը՝ չնայած քննադատություններին, հիմնականում գնում է ժամանակին զուգահեռ և ճիշտ ճանապարհով։


«Նախևառաջ, բավականին ստերեոտիպ բան պետք է ասեմ. ճաշակին ընկեր չկա, ճարտարապետությունն արվեստի գործ է, բայց ի տարբերություն այլ արվեստների, դա անմիջական ներգործություն ունի հասարակության վրա, այսինքն՝ նրա միջավայրաստեղծ գործոնի պատճառով շատ ավելի մեծ արձագանք է գտնում հասարակության կողմից»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ընդգծեց, թե մյուս արվեստների դեպքում շրջանակն ավելի նեղ է։


«Օրինակ` կոմպոզիտորը մի ստեղծագործություն է գրում, մասնագետներից մի մասին կարող է դուր գալ, մյուսին դուր չգալ, և այլն, այսինքն՝ նրա շրջանակները նեղ են, նույնը գեղանկարչության մեջ, նույնը քանդակագործության մեջ, իսկ ճարտարապետությունը լինելով արվեստ՝ միևնույն ժամանակ եզակի քննարկման է ենթարկվում և ազդում է մենթալիտետի ձևավորման վրա, մեծ գործոն ունի և ուղեկցում է մարդուն ստեղծված շրջանցի մինչև վերջ։ Դրա համար շատ կարևոր է հասարակության կարծիքը, անկախ մասնագիտական գնահատականից, միջավայրը մարդու համար պետք է ընկալելի և ներդաշնակ»,- ասաց նա։


Դիտարկմանը, թե ոլորտը նաև տարբերվում է մյուս արվեստ ճյուղերից նրանով, որ այստեղ շտկումներ չեն կարող լինել՝ փոխնախարարը համաձայնեց, և ավելացրեց, որ այդ իսկ պատճառով իրենց պատասխանատվությունն ավելի է մեծանում։ Իսկ, ընդհանուր առմամբ, ըստ փոխնախարարի գնահատականի, ոլորտում տարվող աշխատանքները ժամանակին համահունչ են և ճիշտ։ 


«Եթե խոսքը օրենսդրական կարգավորման մասին է կամ քաղաքականության իրականացման, որի գլխավոր գործառույթն իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը, ապա այո՛, կարծում եմ՝ հիմնականում գնում ենք ժամանակին զուգահեռ, հետ չենք մնում, կրիառում ենք բոլոր լավագույն փորձերն ու նորամուծությունները»,- վստահեցրեց նա։ 


Ռուզան Ալավերդյանի կարծիքով՝ քննադատություն, թե Երևանը խեղաթյուրվել է և կորցրել իր դեմքը, ծայրահեղական են։ «Ես այդպիսի ծայրահեղությունների մեջ չէի մտնի և այդ գնահատանքներին էլ կողմնակից չեմ։ Իհարկե, կան խնդիրներ հատկապես կենտրոնի հետ կապված։ Այդ առումով պետք է ասեմ, որ հիմա մշակվում է Երևան կենտրոնի կառուցապատման մասին օրենք, որի գերակա խնդիրներից է կենտրոնի բեռնաթափումը, որակյալ նորագույն շինարարության օգտագործումը, շատ մեծ ուշադրություն է դարձվելու հասարակության կարծիքի հաշվառման խնդրին, հուսով ենք՝ նման օրենքը մեծ նշանակություն կունենա ոլորտի զարգացման համար»,-ասաց նա։


Անդրադառնալով նոր՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կմիտեի գործառույթներին՝ փոխնախարարն ընդգծեց, որ սխալ են այն գնահատակաները, թե կոմիտեն նախարարությանը պետք է կրկնօրինակի։


«Նման բան չի կարող լինել, որ նա նախարարության դերն է վերցնելու։ Դեռևս հստակ չեմ կարող ասել, քանի որ կանոնադրությունը մշակված չի և դա կընդունվի մոտ օրերս, վարչապետի հանձնարարականը ստացել ենք այդ ուղղությամբ։ Բայց իմ կարծիքով՝ նախարարությունում գործում են երկու առանձին վարչություններ, ճարտարապետության վարչությունը և քաղաքաշինական քաղաքականության և տարածական պլանավորման վարչությունը։ Կարծում եմ ճարտարապետության վարչության գործառույթները ճիշտ կլինի վերապահել ճարտարապետական կոմիտեին։ Ես առանձնապես այստեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև նախարարությունն առհասարակ նորմալ համագործակցում է այլ կառավարական մարմինների հետ և հատկապես այս մարմնի հետ ավելի մեծ կլինի համագործակցությունը»,- ասաց նա։


Դիտարկմանը, թե դա չի՞ նշանակում արդյոք, որ նախարարությունն այս ուղղությամբ բացթողումներ է ունեցել, Ռուզան Ալավերդյանը նշեց, որ ինքն այդ կարծիքին չէ։ «Ո՛չ, այդպես չէ, ոչ թե ուշադրություն չի դարձրել, այլ ուղղակի նախարարությունը բազմաթիվ խնդիրներով էր զբաղվում, այդ թվում նաև այդ խնդիրներով, և դա չի նշանակում, որ միայն մեր ճարտարապետության վարչության գործառույթները կտեղափոխվեն կոմիտե։ Դա իմ սուբյեկտիվ տեսակետն է, բայց կարծում եմ՝ լրացուցիչ իրավասություններ ևս կունենա այդ կոմիտեն, որը մինչև հիմա չուներ քաղաքաշինության նախարարությունը»,- ասաց նա։


Փոխնախարարն օրինակ բերեց Փակ շուկայի խնդիրը և նշեց, որ այս հարցը կարգավորելու համար իրենք որևէ գործառույթ չունեին. դա պատմամշակութային հուշարձան է, իսկ գործառույթները վերապահված են համայնքներին, այսինքն՝ տվյալ դեպքում քաղաքապետարանին, իսկ որպես հուշարձան որոշակի համաձայնեցման իրավունք ունի Մշակույթի նախարարությունը։


«Քաղաքաշինության նախարարությունը որևէ իրավական գործառույթ չունի կարգավորելու և կառավարելու այդ գործընթացները՝ բացառությամբ քաղաքաշինության տեսչության, որի գործառույթները ևս բավականաչափ սահմանափակված են։ Քաղաքաշինության նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, տվյալ դեպքում ասելու այսպես ասա կամ այնպես արա, իրավունք չունի»,- ասաց նա և ավելացրեց, որ կոմիտեն գուցեև արդեն ունենա նման իրավունք։ 
«Դեռևս հայտնի չի, իմ սուբյեկտիվ կարծիքով ասում եմ, որ ճարտարապետության կոմիտեն պետք է ինչ-որ ձևով ներգրավված լինի նման հարցերի որոշումներում»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է մայրաքաղաքում շենքերի բակերում հողհատկացումներին, ապա այստեղ ևս պարզվում է, որ նախարարությունը քիչ բան կարող է անել։ «Հողահատկացումներ տրամադրելու հետ կապված նախարարությունը ևս Երևանում նույնպես որևէ իրավունք չունի։ Գոյություն ունեն տարածական պլանավորման հատակագծեր և դրա առավել մանրամասն մակարդակը գոտեվորման մակարդակն է, և բոլոր օրենքներում ցանկացած շինարարության թույլտվություն, հողահատկացում պետք է առաջնորդի գոտեվորման նախագծով ամրագրված սահմանափակումներով։ Հիմա քանի հենց Երևանի կենտրոնում են նման ներդրումները առավելագույնի հասել, մենք նոր օրենքում կառաջարկենք, որ ավելի խիստ, մանրամասն, նպատակային թիրախավորված փաստաթղթեր մշակվեն, որպեսզի համայնքի համար ավելի հեշտ լինի առաջնորդվել այդ փաստաթղթերով»,- եզրափակեց նա։

Դիտումներ: 283 | Ավելացրեց: Artur-blog(Admin) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Artur-blog.do.am - Ժամանցային կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:2013/14
Դուք Մեր Կայքում եք Արդեն` Օր Շնորհակալություն Այցելության Համար:
 Ստեղծել անվճար կայք с uCoz
Ստեղծել անվճար կայք с uCoz