2011թվականին տեղափոխվելով Ռուսաստան, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ցուցադրում է արդյունավետ խաղ և արդեն մրցակիցների դարպասը 29 գնդակ է ուղարկել: 23 անգամ հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել «Կրասնոդարում», իսկ մնացած 6 գնդակները խփել է ներկայիս թիմում` «Սպարտակում»:
Այց ցուցանիշով Մովսիսյանը հայտնվել է Ռուսաստանի առաջնությունների լավագույն 100 ռմբարկուների ցանկում, որտեղ այս պահին ընթանում է 99-րդ հորիզոնականում:
Մովսիսյանը 63 հանդիպումներում է 29 գոլ հեղինակ դարձել, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կևին Կուրանին 83 խաղերում 32 գնդակ է խփել:
Յուրան առաջիկայում կարող է զգալիորեն բարելավել իր դիրքերը ռմբարկուների աղյուսակում, քանի որ «100-ի ակումբի» անդամներից շատերն արդեն ավարտել են ֆուտբոլային կարիերան:
Աղյուսակը 143 գնդակով գլխավորում է Օլեգ Վերետեննիկովը, ով հանդես է եկել 1992-2002թթ..: Լավագույն 50 ռմբարկուների ցանկը եզրափակում է Պավել Պոգրեբնյակը` 41 գնդակով:
17:11 ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ 100 ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |